Իշխան Սաղաթէլեանը՝ ՀՅԴ մարզային կառոյցների պատասխանատուներին ապօրինի ձերբակալելու եւ խուզարկելու մասին․ նոր մանրամասներ

«ՀՅԴ մարզային կառոյցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ են իրականացուել», գրառում էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը՝ ընդգծելով, որ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինեանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

Yerkir.am-իխնդրանքով Իշխան Սաղաթէլեանը մանրամասներ յայտնեց՝ նշելով․ «Այս պահին յայտնի է, որ Հայաստանի տարբեր մարզերում՝ Տաւուշ, Կոտայք, նոր էլ պարզուեց Լոռի, մեր մարզային պատասխանատուներին բերման են ենթարկում, ձերբակալութեան տանում, կանչում են քննչական՝ ինչ-որ քննութեան, այդ թուում՝ «Սրբազան պայքարի» ակտիւ մասնակիցներին։ Սա խօսում է իշխանութեան վախի մասին, բնականաբար, Թուրքիայի պահանջները կատարելու կոնտեքստում այս ամէնը պէտք է դիտել, բայց այս պահին կարող եմ ասել, որ եթէ որեւէ մէկի մտքով անցնում է այս ճանապարհով կարող է մեզ յետ պահել՝ հայրենիքի համար մեր պայքարից կամ յոյս ունի, որ սրանով կարող է որեւէ կերպ ազդել մեր գործողութիւնների վրայ, չարաչար սխալւում են։ Այս հալածանքը մեր նկատմամբ նոր չէ, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք», ասաց Իշխան Սաղաթյլեանը։

Դիտարկմանը, որ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Նիկոլ Փաշինեանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ, Իշխան Սաղաթէլեանը նշեց․ «Այո՛, թուրքերին դուր գալու համար պէտք է հալածել դաշնակցութեանը, եկեղեցուն եւ իր արժէքը Թուրքիայում բարձրացնելու կոնտեքստում սա շատ կարեւոր է Փաշինեանի համար», ասաց Իշխան Սաղաթէլեանը։