Զարթնէ՛ք, հայե՛ր, Փաշինեանի աւազակախումբը մեզ տանում է վերջնական կործանման. Ն. Հոխիկեան

Թուրքիան անցել է Հայաստանի դեմ դիւանագիտական ու քարոզչական լայնածաւալ յարձակման, ես կ’ասէի՝ նոյնիսկ պաշարման, որտեղ այլևս տեղ չի թողնւում պաշտպանութեան կամ մանևրելու համար։ Սա Հայաստանը նուաճելու թշնամու գլոբալ ծրագրի երկրորդ փուլն է, որտեղ կրկին յատուկ դեր է վերապահուած Փաշինեանի աւազակախմբին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս մի քանի անգամ յայտարարեց, որ Հայաստանի կողմից դրական ազդակներ կան յարաբերութիւններ կարգաւորելու համար, ինչը, ըստ թուրքական կողմի, նշանակում է․

1․ Հրաժարուել ցեղասպանութեան միջազգային ճանաչումից,

2․ Ճանաչել Թուրքիայի տարածքը Կարսի ու Մոսկուայի պայմանագրերով՝ այսինքն պաշտոնապէս հրաժարուել Կարսից, Արարատ սարից ու յարակից միւս հայկական տարածքներից, որոնք միջազգային իրաւունքով Հայաստանին են պատկանում,

3․ Հրաժարուել Արցախից ամբողջութեամբ։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինեանը մի քանի անգամ անթաքոյց ասաց, որ պէտք է զարկ տալ տարածաշրջանային համագործակցութեանը, իսկ Փաշինեանի քաղաքականութեան աջակից, նրա մտերիմ քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը թուրքական «Անադոլու» տեղեկատուական գործակալութեանը ասաց, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանին պէտք է փոխարինելու գայ Թուրքիան։

Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն արդէն պաշտօնապէս յայտարարում է Երևանում թուրքական դեսպանատուն բացելու մտադրութեան մասին։

Զարթնէ՛ք, հայե՛ր։ Փաշինեանի աւազակախումբը մեզ տանում է վերջնական կործանման։ Վաղը ձեր երեխաներն են կեր դառնալու սրանց խրախճանքին։ Զարթնէ՛ք վերջապէս։

Նայիրի Հոխիկեան

լրագրող

Leave a Comment

You must be logged in to post a comment.