Երևանում եւ Գորիսում կը գումարուի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի և գրասենեակների խորհրդաժողով

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կեդրոնական գրասենեակի կազմակերպմամբ՝  Երևանում եւ Գորիսում կը գումարուի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի և գրասենեակները խորհրդաժողով։

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի աւելի քան 20 յանձնախմբերից և գրասենեակներից, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մօտ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի օրակարգը վերաբերում է Հայ Դատի յանձնախմբերի և գրասենեակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծուած իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղութիւններից մինչև Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունէութեանը հակազդեցութիւն և այլն։ Կը քննարկուեն նախորդ շրջանի աշխատանքները և յառաջիկայ անելիքները։ Ըստ անհրաժեշտութեան՝ կը կատարուեն մարտավարական ճշգրտումներ։

Նոյեմբերի 29-ին Երևանում կը կայանայ խորհրդաժողովի պաշտօնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կը շարունակի Գորիսում։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կեդրոնական գրասենեակ
26-ը նոյեմբերի 2021թ․

Leave a Comment

You must be logged in to post a comment.