Երևանի 10 տարբեր հատուածներում բողոքի ակցիաներ են ընթանում
Ակցիաների մասնակիցները հայրենասիրական երգերով, կոչերով շրջում են Երևանի փողոցներում։
Երևանում տասնեակ բողոքի ակցիաներ են ընթանում տարբեր ուղղութիւններով։
ԱԺ փոխխօսնակ, «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթելեանն ու «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից՝ փողոցներ փակելով ու իրազեկման ակցիայ իրականացնելով, քայլում են դէպի Մաշտոցի պողոտա։
Սաղաթելեանը յայտարարեց, որ այս պահին բողոքի ակցիաներ են իրականացւում մայրաքաղաքի 10 տարբեր հատուածներում։
Մի խումբ քաղաքացիներ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդևանեանի և ՀՀ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարեանի մասնակցութեամբ, ակցիայ են իրականացնում Միասնիկեան պողոտայի՝ դէպի Աւան և Նորք բարձրացող հատուածում։
ՀՀԿ կուսակցութեան երիտասարդական թևը, նրանց համախոհները Ֆրանսիայի հրապարակից շարժուեցին դէպի Տիգրան Մեծի պողոտայ։
«Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը և նրան միացած քաղաքացիներն ակցիայ են անում ԱԳՆ-ի շէնքի մօտ։ Նրանք յորդորում են միանալ իրենց և խոստանում են դիւանագէտներին ազատել վարչապետ Նիկոլ Փաշինեանի գերութիւնից։
Յիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` Արցախի վերաբերեալ յայտարարութիւնից յետոյ։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք յայտնեց, որ 2018-2019 թուականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մօտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին յանձնենք 7 յայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեանին և նրա թիմին իշխանութիւնից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմութեան բազմահազարանոց հանրահաւաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդութեան ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առաւօտեան անհնազանդութեան ակցիաները վերսկսուեցին։
armeniasputnik.am