Դասընթացներ Արցախի երիտասարդութեան համար

ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակը ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան հետ համատեղ ներկայացնում է «Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման դասընթացներ» ծրագիրը 18-35 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացները կազմակերպուելու են Նորարարական գիւղատնտեսութիւն, Հիւրընկալութիւն, Բիզնես կառավարում, Սնունդ և ըմպելիքներ, Թուայնացում, Գործարարական լեզուի օգտագործում, Կանաչ էներգետիկայի ծառայութիւններ, Հրապարակախոսութիւն, Բջջային յաւելուածների մշակում թեմաներով:

Դասընթացները վարելու են սփիւռքահայ հայրենադարձուած մեր հայրենակիցները, ովքեր տուեալ ոլորտների մասնագէտներ են և յաջողութիւններ են արձանագել իրենց բնագաւառներում:

Դասընթացների համար կարող էք այսօրուանից արձանագրուել՝ դիմելով ՀՅԴ Արցախի գրասենեակ, Ստեփանակերտ, Կնուեյանցների 17 հասցէում կամ զանգահարելով հետևեալ հեռախօսահամարներին՝ 094 646331, 098201263:

Leave a Comment

You must be logged in to post a comment.