Դաշնակցութիւնը թիրախաւորուել է այն պատճառով, որ հայոց ազգային պետականութեան ծառան է. Լիլիթ Գալստեան

Մայիսի 7-9-ը Հայաստանի  Պռոշեան գիւղում տեղի ունեցաւ երիտասարդ դաշնակցականների եռօրեայ հաւաք, որին մասնակցում էին նաև այն երիտասարդները, որոնք արդէն դիմումներ են ներկայացրել՝ ցանկանալով առաջիկայում ՀՅԴ շարքերը համալրել։ Հաւաքի ընթացքում  երիտասարդներին խօսք ուղղեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը։

Լիլիթ Գալստեանը յիշեցրեց, թէ որքան դժուար էր հայոց երկրորդ հանրապետութեան կերտումը, բայց դաշնակցականները կարողացան դա անել։ Ըստ Լիլիթ Գալստեանի՝ այսօր ևս մեր հայրենիքը ծանրագոյն վիճակում է,  բայց պէտք է տոկուն լինել ու յաղթահարել  դժուարութիւնները։ Խօսելով Հայաստանում գործող իշխանութեան մասին, Լիլիթ Գալստեանը նշեց՝ մեր հայրենիքում կա օտար օրակարգերին ծառայող,  հայոց պետականութիւնը ջլատող, քայքայող, ազգայինը ոչնչացնող քաղաքական ուժ, որի անունն է Նիկոլ և նիկոլականութիւն։

Լիլիթ Գալստեանի խօսքով՝ այս օրերին հայ ժողովուրդը՝ բոլորս միասին,  այս օրերին դիմագրաւում է հայոց ազգային պետականութեան պահպանման մարտահրաւէրը։

«Վստահաբար հետևում էք քաղաքական լրահոսին, և տեսաք, թէ ինչպէս սկսուեց պետականութիւնը կազմաքանելու գործընթացը։ Թիրախաւորուեցին այն  բոլոր ազգային արժէքները, այն բոլոր բաղադրիչները և յենասիւները, որոնք մեր ինքնութիւնը պահող սիւներ էին՝ հայոց եկեղեցին, ընտանիքը, մշակութային արժէքները, Դաշնակցութիւնը․․․ Սկզբնական շրջանում շատերին կարող էր թուալ, թէ դա քաղաքական պայքար է և Դաշնակցութիւնն իբրև ընդդիմադիր ուժ է թիրախաւորւում, բայց հետագայում, երբ նաև պատերազմով վաւերացուեց սրանց ձեռագիրը, յստակօրէն պարզուեց, որ եկել են կազմաքանդելու  այն ամէնն, ինչի անունն է ազգային ու պետականութիւն։ Ես հասկացայ, որ Դաշնակցութիւնը թիրախաւորուել է յատապէս այն պատճառով, որ  հայոց ազգային պետականութեան ծառան է, երախտաւորը, ազգային պետականութեան համար զոհաբերուողը»։
Մանրամասները՝ տեսանիւթում.

Leave a Comment

You must be logged in to post a comment.