Արդէն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու յոյսով ապրողներ

Այսպէս մտածողները, երևի, կարծում են, որ եթէ թուրքերն առաջ գան (իսկ թուրքերն առաջ են գալիս) ապա կորցնելու ենք դարձեալ այն, ինչ արդէն կորցրել ենք, ասենք՝ էլի նոյն Շուշին ու Հադրութն ենք մի անգամ էլ կորցնելու ( ոչ թէ, ասենք, Սիւնիքի, Տաւուշի, Գեղարքունիքի տարածքները )․․․մի անգամ էլ զոհուելու են էլի նոյն 5000 տղաներն, ովքեր արդէն զոհուե՞լ են․․․մի անգամ էլ տուն ու տեղ կորցնելու են դարձեալ նրանք, ովքեր արդէն կորցրե՞լ են․․․

Իսկ թուրքն արդէն Հայաստանում է, 50-ը դարձաւ 250, յետոյ՝ 500․․․առաջ էին եկել 200 մեթր, հետո 5 քիլոմեթր․․․ Ու աւելի շատով աւելի առաջ են գալու, քանի դեռ այս իշխանութիւնն է, ու քանի դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դա իրենց չի սպառնում, ու էլի Շուշին ենք մի անգամ էլ կորցնելու, էլի զոհուած տղաներն են մի անգամ էլ զոհուելու, էլի արդէն գաղթական դարձածներն են մի անգամ էլ գաղթական դառնալու․․․

Չէ, արդէն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու յոյսով ապրողներ։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սեյրանեան

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.