Արայիկ Յարութիւնեան` 49,25%, Մասիս Մայիլեան՝ 26,4%, Վիտալի Բալասանեան` 14,7%, Դաւիթ Իշխանեան` 2,56 %. Արցախի նախագահական ընտրութեան արդիւնքները
- (0)

Արցախի Հանրապետութեան Կեդրոնական Ընրողական Յանձնաժողովի նախագահը հրապարակեց նախագահական ընտրութիւններու նախնական արդիւնքները:
«Արցախի Հանրապետության նախագահի ընտրութիւններին ընտրողների ընդհանուր թիւը կազմել է 104 348, իսկ քուէարկութեան մասնակիցների թիւը 76 728 է: Նախագահի ընտրութիւններին մասնակցել է ընտրողների թիւի 73,5 տոկոսը, անվաւեր քուէաթերթիկները 2625-ն են»,- մանրամասնեց ան:
Թեկնածուներէն Վիտալի Բալասանեանը հաւաքած է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլեանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Յարութիւնեանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս, Դաւիթ Իշխանեանը՝ 1873 ձայն կամ 2,56 տոկոս։