«Անհաւատալի ծաւալով գործ կայ՝ ամէն ինչ շտկելու, սամնանների ամրութիւնից սկսած՝ մինչև դատական համակարգ». Գեղամ Մանուկեան

«Հորիզոն»-ի գլխաւոր խմբագիրը հարցազրոյց է ունեցել ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Գեղամ Մանուկեանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

– Նոյեմբերի 9-ի անձնատուողական պայմանագրի ստորագրումից յետոյ Հայաստանը գտնւում է անվտանգութեան ճգնաժամի մէջ։ Պետութեան տարածքային ամբողջականութիւնը սպառնալիքի տակ է։ Ինչպիսի՞ն է իրավիճակը, ո՞րն է ելքը։

Իրավիճակը սարսափելի խառնակ և անորոշ է։ Ամէն վայրկեան քաղաքացիների մօտ անվտանգութեան հետ կապուած՝ վախի զգացում կայ։ Չկայ մի օր, որ անակնկալ չլինի՝ իշխանութիւնների առանց մտածելու արուող գործողութիւնների հետևանքով։ Երկու շաբաթ է, ինչ մեր հայրենիքը փոթորկուած է ՀՀ տարածք՝ Սիւնիք, Գողարքունիք մուտք գործած ադրբեջանական զօրախմբերի գործողութիւններից։ Յետոյ նոր զինուորականների գերեվարում տեղի ունեցաւ, Գեղարքունիքի մարզում զոհ ունեցանք։ Երկու օր առաջ էլ Նիկոլ Փաշինեանը հանդէս եկաւ մի նախաձեռնութեամբ, որը որևէ բանական մարդու ուղեղում չի կարող տեղաւորուել։ Փաշինեանը Ադրբեջանին կոչ արեց երկու կողմերից զօրքերը ետ քաշել՝ փոխարէնը միջազգային դիտորդներ բերել սահման։ Հարցն այն է, որ նա էլ յստակ չի կարողանում պատկերացնել՝ խօսքը Ռուսաստանի՞, թէ՞ ԵԱՀԿ դիտորդների մասին է։

Յատկանշականն այն է, որ նա նշեց՝ Վարդենիսից վերադառնալու ճանապարհին է մտածել այս մասին։ Այսինքն՝ նա հասել էր Վարդենիս, զրուցել մի քանի քաղաքացու հետ և ճաապարհին եկել, ՀՀ տարածքային ամբողջականութիւնը, սահմանների անխախտելիութիւնը կասկածի տակ դնելով՝ մի նոր գաղափար էր առաջ բերել։

Պատահական չէ, որ պետական համակարգը անակնկալի եկաւ ու արտաքին գործերի նախարարը եւ ըստ որոշ տեղեկութիւնների՝ նաև նախարարի երկու տեղակալները հրաժարական տուեցին։

Այսինքն՝ իրավիճակն, իսկապէս, անորոշ է, չկայ որևէ յստակութիւն։

– «Դաշնակցութիւնը»՝ որպէս կառուցողական ընդդիմութիւն, անցնող ամիսների ընթացքում ընդդիմութեան դրօշակիրը եղաւ։ Այսօր՝ նախընտրական այս հանգրուանում ու յատկապէս ընտրութիւններից յետոյ եթէ ստացուի այնպէս, որ «Հայաստան» դաշինքը իշխանութեան գայ, ո՞րը պէտք է լինի «Դաշնակցութեան» առաջնահերթութիւնը։

– Ես մանրամասներ չեմ ներկայացնի, քանի որ առաջիկայում նախատեսւում է ներկայացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական շնորհանդէսը։ Հիմա մի փոքր բացեմ փակագծերը։ Այդ ծրագիրը կոչւում է «365 +»։ Այսինքն՝ դա ծրագիր է՝ ամենօրեայ աշխատանքի համար, քանի որ անցնող երեք տարիների ընթացքում պետական համակարգը՝ սոցիալական, կրթական, ազգային-անվտանգութեան, պաշտպանութեան, բանակ եւ միւս բոլոր ոլորտներն այնքան են ապականուել, որ անհաւատալի ծաւալով գործ կայ՝ ամէն ինչ շտկելու, կառուցելու, վերաշինելու համար։ Սամնանների ամրութիւնից սկսած՝ մինչև դատական համակարգ։

Վստահ եմ՝ մեր համաքաղաքացիներն առաջիկայ օրերին հնարաւորութիւն կունենան կէտ առ կէտ ուսումնասիրելու ծրագիրը։ Օդի մէջ, վերամբարձ կէտեր չեն նշուած, ամէն ինչ շատ յստակ է։ Խօսքը յատկապէս արտաքին քաղաքականութեանն ու Արցախին է վերաբերում, քանի որ հիմա Արցախեան հարցը հայկական օրակարգից դուրս է մնացել այս իշխանութեան վարած քաղաքականութեան հետևանքով։

– Պարտութիւն կրած իւրաքանչիւր ղեկավար պէտք է արժանապատուութիւն ունենայ և հեռանայ քաղաքական բեմից, պէտք է հեռանայ։ Փաշինեանը շարունակում է կառչած մնալ աթոռին։ Ո՞րն է այս գահամոլուցքի պատճառը։

– 2018 թուականին փոքրաթիւ էինք մարդիկ, որոնք ասում էին՝ մի՛ վստահէք սրան․ սա խենթ է։ Կոպիտ եմ ասում, բայց այդպէս է։ Նրա խենթութիւններին ծանօթ էին դեռ իր լրագրողական պատգամաւորական գործունէութեան ընթացքում։ Բանական մարդու բացատրութիւն չկայ, թէ մարդ որքան պիտի կառչած մնայ աթոռին, որ ամէն ինչ ոտնատակ տայ, շրջի հազարաւոր ոստիկաններով շրջափակուած։ Նա Սարդարապատ գնալու համար համալիրն ու յարակից գիւղերը փակել էր մարդկանց առաջ, որ նա գնայ ու ծաղիկ դնի։ Յայտնի լրագրողներից մէկը գրեց՝ նա Սարդարապատն էլ ապականեց։ Թերևս, նրա մէջ անասնական մի վախ կայ․ նա հասկանում է՝ աւերել է, նա հասկանում է, որ պատասխանատուութեան է կանչուելու։ Այն, որ նա վախկոտ է, դեռ լրագրող լինելու տարիներից էր յայտնի։

Անդրադառնալով լրագրութեան բնագաւառին՝ պէտք է ասել ՝ անցնող 2,5 տարիներին այս իշխանութիւնը միայն կեղծիք ու ապատեղեկատուութիւն բաշխեց հասարակութեանը։ Ո՞ւր հասցրեց երկիրը այս կեղծիքի ու ապատեղեկատուութեան արշաւը։

Այդ ապատեղեկատվութեան ծաւալը մեր ազգային անվտանգութեան համար ուղղակի սպառնալիք է դարձել։ Համակարգուած ապատեղեկատուութիւն է, որը պետբիւջէի հաշուին լցնում են հասարակութեան վրայ։ Շրջաններում մարդկանց համար տեղեկատուութիւն ստանալու հիմնական աղբիւրը հանրային հեռուստակայանն է եւ մեկ-երկու հեռուստակաեաններ, իսկ մնացածը լցված է բարոյական սահմաններ չունեցող ապատեղեկատվական հոսքերով՝ սոցցանքերում, յութուբեան ալիքներում։ Շատ շուտով Կառավարութեան, իշխանութեան փոփոխութիւնից հետո հերթը դրան էլ պէտք է հասնի. մեր երկրում մաղձը, մեդիագրագիտութեան բացակայութիւնը պիտի վերացուի, դուրս հանուի։

Մանրամասնութիւնները տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.