ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնների համատեղ յայտարարութիւնը

Սիրելի´ հայրենակիցներ

Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը լուրջ և, ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած, չափազանց պատասխանատու առաքելութիւն է խորհրդարանի բոլոր պատգամաւորների համար:

Հենց այդ պատասխանատուութիւնն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացուել է մեր երկրի Սահմանադրութեան ու օրէնքների շրջանակներում:

Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջև կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխաւոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծուած պետականութեան պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թոյլ կը տայ շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիւ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրաւունքի համար:

Հաշուի առնելով մեր երկրի առջև ծառացած լրջագոյն մարտահրաւէրները, մենք՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քոյրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրայ ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդաւանքներից, զերծ մնալ մեր պետականութիւնը կասկածի տակ դնող գործողութիւններից։

ք. Ստեփանակերտ

08 սեպտեմբերի, 2023թ.

Comments are closed.