Ադրբեջանն սկսել է բռնագրաւուած Կովսականը վերաբնակեցնել
Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանը տելեգրամեան էջում գրել է.
Ադրբեջանական որոշ լրատուականներ արդէն 2 օր է գրում են, որ Արցախի բռնագրաւուած Կովսականում կառուցուած «Խելացի» գիւղի վերաբնակեցման գործընթացը արդէն սկսուել է:
Սկսուել է առաջին փուլը
Այն իրենից ենթադրում է ամբողջական բուժզննում: Սկզբնական փուլում այդ պրոցեսում ներգրաւել են 41 ընտանիքի (201 մարդ): Բուժզննումը իրականացւում է Ափշերոնի շրջանի կենտրոնական հիւանդանոցում:
Այս օրերին իրականացւում է հարցումներ Ադրբեջանի «փախստականների և ներքին տեղահանուածների հարցերով պետական կոմիտէի» և Առողջապահութեան նախարարութեան համագործակցութեան շրջանակներում։ Հետազօտութիւնները տևելու են 2 օր:
Որոնք առողջական խնդիրներ կ’ունենան, կ’անցնեն բուժզննում, որից յետոյ կը կարողանան վերադառնալ այսպէս կոչուած «Խելացի» գիւղ։
azg.am