«5-րդ շարասեան» նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ նաեւ ազգային հիմքերի խարխլումը
Օգոստոս 22, 20165-րդ շարասիւն» երեւոյթը Հայաստանում Մետաքսէ Քոլոզեան Arminfo Հայաստանում գործող «5-րդ շարասեան» միակ նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ նաեւ հազարամեակներով ձեւաւորուած ազգային հիմքերի խարխլումը: Ականատես լինելով վերջին տարիներին արաբական աշխարհում եւ յետխորհրդային երկրներում «դեմոկրատիայի», «խօսքի եւ խղճի ազատութեան», «մարդու իրաւունքների» համար տարուած պայքարների արդիւնքում գրանցուած «նուաճումների», հասկանալի է դառնում, որ միայն ժամանակակից զինտեխնիկան ու հզօր բանակը չեն երաշխաւորում պետութեան լիակատար անվտանգութիւնը եւ սերունդների հետագայ զարգացումը: Ներկայիս արժեհամակարգային պատերազմի պայմաններում գերտէրութիւնների հիմնական թիրախն է հանդիսանում մարդկանց ենթագիտակցութիւնը, որին տիրելը եւ նրա վրայ ճնշում գործադրելը դարձել է շատ դիւրին: Երկարատեւ հետազօտութիւնների արդիւնքում (մասնաւորապէս` Հարվարդի, Օքսֆորտի, Գոլումպիայի եւ Յեյլի համալսարաններին կից կենտրոնների եւ RAND կորպորացիայի ...