Սերժ Սարգսեան. Յանգաւ Լոյսը, Որը Գիւմրիի Ոճրագործութիւնից Յետոյ Բոլորիս Միակ Սփոփանքն Էր


Նախագահ Սերժ Սարգսեանի ցաւակցական խօսքը Գիւմրիի մէջ սպաննուած ընտանիքի փոքրիկի` Սերեոժա Աւետիսեանի մահուան կապակցութեամբ: Այս մասին կը յայտնեն ՀՀ նախագահի մամլոյ ծառայութենէն: Նախագահի խօսքին մէջ մասնաւորապէս կ’ըսուի.

«Մեզ չյաջողուեց փրկել փոքրիկ Սերեոժայի կեանքը: Չնայած հայ եւ ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին` մենք կորցրինք նրան: Յանգաւ լոյսը, որը Գիւմրիի ոճրագործութիւնից յետոյ բոլորիս միակ սփոփանքն էր, որն անուերականգնելին գոնէ ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Աւա՜ղ, չստացուեց, չնայած հնարաւոր եւ անհնարին բոլոր ջանքերին` չստացուեց:

Ցաւակցում եմ Աւետիսեանների հարազատներին, բոլոր գիւմրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է` ցաւակցութիւնները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, եւ յետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունութիւն գտնել: Ապրելու ուրիշ բանաձեւ չկայ: Պիտի շարունակել ապրել եւ արդար հատուցման հասնել այս բոլոր ցաւերի ու այս ոճրագործութեան համար»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.