Ցեղասպանութիւնից Թուրքերի Օգնութեամբ Փրկուած Հայ Ընտանիքների Մասին Թուրքիայում Գիրք Լոյս Կը Տեսնի


Թարգմանեց՝
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ

Թուրքիայում Դեկտեմբեր ամսին լոյս կը տեսնի գիրք, որում կը զետեղուեն Հայոց Ցեղասպանութեան ժամանակ թուրքերի օգնութեամբ փրկուած հայ ընտանիքների մասին պատմութիւններ՝ ներկայացուած նրանց ժառանգների՝ թոռների, ծոռների կողմից:
Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն T24-ի կայքում այդ կապակցութեամբ հրապարակել է յօդուած եւ ներկայացրել պատմութիւններից մի քանիսը:
«Ձեր ձեռքին աշխատութիւն է, որում ներկայացւում են Հայոց Ցեղասպանութիւնից փրկուածների մասին իրական պատմութիւններ՝ պատմուած նրանց հարազատների կողմից:
Այդ պատմութիւնների առանձնայատկութիւնն այն է, որ դրանց հերոս(ներ)ը Ցեղասպանութիւնից ուղղակի թէ անուղղակի փրկուել են թուրքերի օգնութեամբ: Գիրքը Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի՝ 2015 թուականի նախաշեմին հնարաւորութիւն կը տայ 1915 թուականի իրադարձութիւններին այլ մօտեցում ցուցաբերել՝ տարբեր, մինչ օրս գործող տեսակէտից:
Իրենց տառապանքների եւ անցեալի մասին խօսելիս թուրքերի կողմից փրկուած ընտանիքները նշում են, որ իրենք «թուրք» ինքնութեան հետ ոչ մի խնդիր չունեն: Թուրքերի եւ հայերի միջեւ եղած խնդիրները միայն էթնիկ ինքնութեան խնդիր չլինելու, այդ հարցում ունեցած կարծրատիպը հեշտութեամբ կոտրելու՝ հայերի կարողութիւնը, նաեւ կեանքի այս պատմութիւնները, որոնք օրինակ կարող են ծառայել, մտածելու տեղիք պէտք է տան՝ մենք էլ Թուրքիայում նոյն կերպ վարուելու հնարաւորութիւնն կ՛ունենա՞նք, թէ ոչ:
Թուրքիայում դեռեւս չեն մէկտեղուել հայերին կոտորածներից փրկած թուրքերի ընտանիքների պատմածները: Թուրքիայում մեծամասնութիւն են կազմում նրանք, ովքեր կարծում են, որ այդ պատմութիւնների մէկտեղումը անհատական «սպառնալիք» կարող է առաջացնել, նաեւ՝ թուրքացուած, քրդացուած կամ մէկ այլ էթնիկ խումբ ներկայացնող ընտանիքում ուծացուած՝ փրկուած հայ երեխաների համար:
Այս հարցազրոյցները, լինելով իրական պատմութիւններ, հետազօտման նիւթ են:
Այսօր Ցեղասպանութիւնից փր-կուած եւ ողջ մնացած շատ մարդ չկայ, սակայն զոհերի յիշատակը դեռ վառ է…
Այս աշխատութիւնը մեզ, միաժամանակ ձեզ՝ ընթերցողներիդ մօտ, պէտք է հետեւեալ հարցը բարձրացնի. «Ի՞նչ են զգում այս ընտանիքների զաւակներին փրկած թուրքերը»:
Յուսով ենք՝ Թուրքիայում հասարակական ինչ որ կազմակերպութիւն կը ստանձնի այս աշխատանքների իրականացումը եւ մօտ ժամանակներս արդիւնքները կը ներկայացնի հանրութեանը…
«Անալիտիկ» լրատուական գործակալութեան, «Արմեդիա»ի եւ «Եւրոպական Ինտեգրացիա» ՀԿի կողմից իրականացուած՝ «100 Տարի… Իրական Պատմութիւններ» խորագրով, «Ինձ փրկողը թուրք է» ծրագիրը ներկայացնում է Ցեղասպանութիւնից փրկուածների կեանքի պատմութիւններ՝ փոխանցուած նրանց հարազատների կողմից:
Ծրագիրն իրականացւում է Միացեալ Թագաւորութեան արտաքին գործերի նախարարութեան եւ Մեծ Բրիտանիայի համագործակցութեան գրասենեակի աջակցութեամբ: Սոյն աշխատութիւնը ներկայացնում է գրողների եւ մասնակիցների կարծիքն ու տեսակէտը, այլ ոչ թէ Միացեալ Թագաւորութեան կառավարութեան դիրքորոշումը:
«ԵՐԿԻՐ»


Leave a Comment

You must be logged in to post a comment.