1993 թ․ յուլիսի 23-ին երբ Ակնան ազատագրուեց, Վահան Յովհաննիսեանը հայ զինուորներին խնդրեց, որպէսզի կրակը մարեն, որպէսզի Ջումա մզկիթը հրոյ ճարակ չդառնայ․ պետականամէտ ու քաղաքակիրթ հնագէտ քաղաքական գործիչը

 

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրը՝ դեկտեմբերի 28-ին  կուսակցական ընկերները, հարազատներն ու գաղափարակիցները հաւաքուել էին՝ յիշատակի երեկոյի ընթացքում մտաբերելու և  նորոգելու Վահան Յովհաննիսեանի մասին լուսաւոր յիշողութիւմները։ Վահան  Յովհաննիսեանը կեանքից հեռացաւ 2014 թուականի դեկտեմբերի 28-ին:

Վահան Յովհաննիսեանի կուսակցական ըկերներից Գեղամ Մանուկեանն իր հետ բերել էր Վահան Յովհաննիսեանի՝ բանտից ուղարկուած նամակները, որոնցից մի քանիսն ընթերցեց հանդիպման ընթացքում։ Վահան Յովհաննիսեանը  1995-1998 թուականներին իր մի շարք կուսակցական ընկերների հետ բանտարկուած է եղել քաղաքական դրդապատճառներով՝ հետագայում չհաստատուած մեղադրանքով։
«Վահան Յովհաննիսեանը բանտում եղած ժամանակ նամակները տարբեր անուններով էր ստորագրում՝ հայ ժողովրդի կեանքում դաւաճանութեամբ յայտնի անհատների անուններով՝ իր հումորի համաձայն, քանի որ Վահան Յովհաննիսեանին ուղղուած էին ծանր մեղադրանքներ՝ հայրենիքի դաւաճանութիւմ և այլն․․․, Վահան Յովհաննիսեանն էլ  կատակում էր ու նամակները ստորագրում, ինչպէս օրինակ, Վասակ Մերուժանի Մելիք-Ֆրանգիւլեան», — պատմեց Գեղամ Մանուկեանը։

Բանտում գտնուելու տարիներին Վահան Յովհաննիսեանը շարունակում էր կարդալ և անդադար ինքնակրթուել։ Բանտից դուրս գալիս նախկինում անգլերէնին չիմացող ընկեր Վահան Յովհաննիսեանը  տիրապետում էր ակադեմիական անգլերէնին։

Գեղամ Մանուկեանը յիշեց նաև այն օրերը, երբ դատավճիռը պետք է հնչեր, և Վահան Յովհաննիսեանը վաղօրօք խնդրել էր իրեն կուսակցութեան դրօշը փոխանցել, իսկ դա բարդ էր, բայց ստացուեց։
«Երբ դատավճիռը հնչեց, Վահան Յովհաննիսեանն ու  Արմէն Ռուստամեանը կուսակցութեան դրօշը դատարանում ճաղերի ետևում գտնուելով՝ անակնկալ կերպով դրօշնը պարզեցին, և  այն էլ այնպէս, որ դրօշը յայտնուեց ճաղերից դուրս։ Դրօշը պարզեցին, վճիռը հնչեց, ու դահլիճը թնդում էր ծափերից․․․ Այդ դրօշը կարողացել էին պահել, այն մինչև հիմա պահպանւում է», — պատմեց Գեղամ Մանուկեանը։
Կուսակցական ընկերները պատմեցին՝ Վահան Յովհաննիսեանը բոլորի կողմից ընդունւում էր և յարգանք  էր վայելում։ Այն տարիներին, երբ Վահան Յովհաննիսեանը ԱԺ պատգամաւոր էր, արտասահմանից ժամանած պատուիրակութիւմների անդամները նրան հանդիպելիս հիանում էին նրա գիտելիքների հարուստ պաշատով։ Արտերկիր մեկնելիս ևս նա հպարտօրէն ներկայացնում էր Հայաստանը։ Գեղամ Մանուկեանն այս առիթով մի դիպուած յիշեց։

«Արդէն 2000-ական թուականների վերջերին Հայաստան էին եկել Ռուսաստանի յայտնի լրատուական կազմակերպութիւմների ղեկավարներ։ Ընդունելութիւն էր, Վահան Յովհաննիսեանին ճաշկերոյթի էին հրաուիրել։ Այնտեղ ներկայ էին հիւրեր  Հիւսիսային Կովկասից, Դաղստանից, Օսեթեայից, Մոսկուայից, Պետերբուրգից։ Զրոյց էրր ընթանում, և 30-40-րդ րոպէին բոլորը Վահանին դիմում էին որպէս պրոֆեսոր, քանի որ Վահան Յովհաննիսեանը  դաղստանցիների հետ զրուցում էր ու ներկայացնում այն՝ որպէս բազմազգ, շուրջ 40  լեզու ունեցող երկիր։ Դաղստանում բնակուող ժողովուրդների լեզուական ընտանիքը, պատմութիւմը ներկայացրեց․ բոլորի համար Վահան Յովհաննիսեանը, իսկապէս, պրոֆեսոր էր․․․», — պատմեց Գեղամ Մանուկեանը։
Նա պատմեց՝ Վահան Յովհաննիսեանի գիտական հետաքրքրութիւմներն անծիր էին։ Հնագէտ Վահան Յովհաննիսեանը զրկուեց իր սիրելի մասնագիտութիւնից՝ իրեն նուիրելով քաղաքական, կուսակցական գործին, բայց այդտեղ էլ մեր գիտութիւնն ունեցաւ մի անդառնալի կորուստ։ Նա նաև նուիրուած ընկեր։

«1998 թուականին մամուլում յայտնվեց տեղեկութիւմ, թէ Վահան Յովհաննիսեանը Երևանի կենտրոնում՝ Պոպլովոկում կրակել է։ Կուսակցութիւնում բոլորն իրար խառնուեցին, Վահան Յովհաննիսեանի հասցէին մամուլում քննադատութիւններ էին հնչում։ Վահան Յովհաննիսեանը լուռ էր։ Յետոյ ԳՄ-ի որոշմամբ՝ նա 3 ամսով զրկուեց  իր օրինական զէնքը կրելու իրաւունքից․ կուսակցական պատիժ էր սա։ Վահան Յովհանիսեանը լռութեամբ տարաւ սա։  Տարիներ յետոյ պարզուեց՝ նա չէր կրակել, մէկ ուրիշն էր կրակել, բայց  Վահան Յովհանիսեանը լռութեամբ այդ պատիժը կրել էր, որպէսզի ընկերը քննադատութիւմների թիրախ չդառնար», — պատմեց Գեղամ Մանուկեանը։

 

«Հորիզոն»-ի թղթակիցը, որը ներկայ էր երեկոյին, Վահան Յովհաննիսեանի ընկերներին խնդրեց պատմել՝ դիպուածներ Վահան Յովհաննիսեանի և Արցախի հետ կապուած․․․

«1997 թուականն էր։ Արցախի հետ կապուած՝ Ցվետանա Պասկալևան հաղորդում էր պատրաստում։ Վահան Յովհաննիսեանն ու ընկեր Հրանտը բանտում էին, իսկ այն ժամանակ մէկ հեռուստաընկերութիւմ կար Հայաստանում։  Ցվետանան դիմեց ընկերներին՝ ընկեր Վահանին ու ընկեր Հրանտին, որպէսզի յուշագրութիւն գրեն։ Ընկեր Վահանը յուշեր էր գրում ռուսերէն, որոնք տպագրւում էին «Ուրարտու» ռուսալեզու թերում, յետոյ դրանք թարգմանւում էր ու տպագրւում «Հայոց աշխարհ» հայալեզու թերթում։  Յատկապէս արժեքաւոր էին նրա՝  Գետաշէնին ու Շահումեանին նուիրուած հատուածները՝ Գետաշէնը յատկապէս, քանի որ այն ազատագրական պայքարի 1-ին փուլն էր, որում երկու ընկերներն էլ մեծ դերակատարում էին ունեցել։ Ցվետանան պատրաստեց հաղորդումը, ոչ ոք չգիտէր, որ այն պէտք է եթեր հեռարձակուի։ Ցվետանան 1997 թուականին՝ դեկտեմբերին, երբ դատարանի վճիռը պիտի հրապարակուեր։ Հանրային հեռուստաընկերութեամբ հրապարակուող ցանկացած լուր, նշանակում էր պետական մօտեցում, քանի որ  վերահսկողութիւմը հեռուստատեսութիւնների վրայ շատ ուժեղ էր։ Այդ օրերին Լևոն Տէր-Պետրոսեանը Ստրասբուրգից վերադառնում էր Հայաստան, բնականաբար, մի հեռուստաալիք էր, դա պէտք է նայէինք։ Ինքն էլ, ինչպէս Հայաստանի բնակչութիւնը, միացնում է հեռուստացոյցը ու տեսնում, որ Ցվետանան խօսում է Վահան Յովհաննիսեանից ու Հրանտ Մարգարեանից, իսկ 40 րոպէ յետոյ աղմուկ էր բարձրացել, որ ընկերներին պէտք է ազատ արձակեն․․․․Իհարկէ, դրանից յետոյ Ցվետանայի հաղորդումը փակուեց։ Իսկ աւելի ուշ 1998 թուականին, երբ հաղորդումը վերաբացուեց, հաղորդման առաջին հիւրը Վահան Յովհաննիսեանն էր, որը վարդով մտաւ տաղաւար ու այն Ցվետանա Պասկալևային նուիրեց։     Վահան Յովհաննիսեանն անոր նկատում էր Արցախի հարցը վառ պահող հաղորդաշար», — պատմեց Գեղամ Մանուկեանը՝ պատմելով՝ իր մօտ եղած նամակներից մէկում  Վահան Յովհաննիսեանը պատմել էր Քարվաճառի վերաբնակեցման կարևորութեան մասին՝ նշելով՝ գոնէ Վահան Յովհաննիսեանը չտեսաւ Արցախին ու մեր ժողովրդին պատուհասած այն օրերը, որոնք հիմա մենք ենք տեսնում․․․

 

Պարոյր Սանթրոսեանն էլ, որը եղել էր Վահան Յովհաննիսեանի օգնականը, պատմեց՝  այն տարիներին, երբ ՀՅԴ Բիւրոյում Վահան Յովհաննիսեանը Արցախի հարցերով պատասխանատու էր ու «Արցախ ֆոնտ»-ի ղեկավարը, յաճախ էին լինում Արցախում։

«Պետականութեան զգացողութիւնն ու Արցախի կարևորութիւմը շատ մեծ էր Վահան Յովհաննիսեանի մօտ։ Մենք պատբերաբար գնում էինք Արցախ, ինչ անհրաժեշտ էր, տանում, յանձնում էինք Արցախի իշխանութեանը, այսինքն՝ պաշտպանութեան պետական կոմիտէին, ոչ թէ որպէս դաշնակցական՝ Գերագոյն խորհրդի մեր ընկերներին։  Երբ գործուղումներ էին լինում դէպի Արցախ, դրանք Վահան Յովհաննիսեանի լաւագոյն օրերն էին։ Այդ շրջանում՝ մինչև պատերազմի աւարտը առիթը  բաց չէր թողում, որ Արցախ գնար․․․ », — պատմեց Պարոյր Սանթրոսեանը՝ յիշելով՝ Վահան Յովհաննիսեանը պետականամէտ քաղաքական գործիչ էր, ցաւօք, ժամանակ չէր ունենում գիտութեանն առանձնապէս նուիրուելու համար, բայց  նրա մէջ միշը  ապրում էր նաև հնագէտ Վահանը։

«1993 թուականի յուլիսի 23-ն, երբ Ակնան ազատագրուել էր, ամէն տեղ ծուխ էր ու կրակ։ Ակնա քաղաքում կապոյտ մզկիթ կար (խօսքը Ակնայում գտնուող Ջումա մզկիթի մասին է, որը կառուցուել է 1868-1870 թուականներին- հեղինակ)։ Գնացինք մզկիթի մօտ, այնտեղ հայ զինուորներ էին կանգնած։  Վահանն ասաց՝ տղե՛րք, այս կրակը հանգցրէք, որ մզկիթը չայրի, այն 19-րդ դարի է։ Այդ պահին Վահանի մէջ երևում էր նրա քաղաքակիթ ու խորագէտ պատմաբան լինելու փաստը, հասկանո՞ւմ էք՝ նա այդ պահին մտածում էր  այդ պատմամշակութային արժէքի պահպանման մասին», –  եզրափակեց Պարոյր Սանթրոսեանը։

Տեսանիւթ

Յասմիկ Բալէեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.