Վերին Շորժայում զոհուած զինուորը դաշնակցական Յ. Խուրշուդեանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցաւակցագիր է յղել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատուածում հակառակորդի արձակած կրակահերթերից յետոյ սկսուած փոխհրաձգութեան հետևանքով մահացու հրազէնային վիրաւորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գէորգ Եուրայի Խուրշուդեանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսեան» կոմիտէութեան վաստակաշատ անդամ Եուրա Խուրշուդեանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցություններն է յայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գէորգի ծառայակից ընկերներին և ողջ հայ ժողովրդին՝ ցաւալի կորստի կապակցութեամբ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

Leave a Comment

You must be logged in to post a comment.