ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանաւորում ընտրութիւնների արդիւնքներով․ Արմէն Ռուստամեան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմէն Ռուստամեանը կը վստահեցնէ՝ որ ՀՅԴ կուսակցութիւնը, անկախ յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններու արդիւնքներէն, ընելիք ունի երկրին մէջ: «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր գոյութիւնը չի պայմանաւորում ընտրութինների արդինքներով», ըսաւ Ռուստամեան:

«Մենք չենք գնում այս ընտրութիւններին նրա համար, որ դառնանք ընդդիմութիւն կամ ցոյց տանք, որ մենք ամենալաւն ենք: Մենք այս ընտրութիւններին գնում ենք այն տրամաբանութեամբ, որ անկախ նրանից, արդիւնքները մեզ համար ընդունելի կամ անընդունելի կվ լինեն, մենք այս երկրում անելիք ունենք: ՀՅԴ-ն իր գոյութիւնը չի պայմանաւորել այս ընտրութիւնների արդիւնքներով: Մենք մտնում ենք այս ընտրապայքարի մէջ, քանի որ վստահ ենք, որ այս անցումային փուլում ՀՅԴ-ի նման կառոյցը կը կարողանայ երկիրը տանել այն ուղութեամբ, որ երաշխաւորենք, որ ձեռքբերումները չենք կորցնի ու եղածի վրայ մի բան կ՚աւելացնենք»,- ըսաւ Ռուստամեան:

Leave a Comment

You must be logged in to post a comment.