Խնդիրը ընտրութիւնների արդիւնքում առանց նիկոլիզմի Հայաստան ունենալն է. ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սեյրանեան

5-րդ ալիքի «Հայլուր կիրակի» հաղորդման տաղաւարում է ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սեյրանեանը։

ՀՅԴ Բիւրոյի անդամը խօսել է Հայրենիքի փրկութեան շարժման գործունէութեան, երկրի առջեւ ծառացած 3 կարեւոր մարտահրաւէրների, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների եւ այլ հարցերի մասին։

«Մեր երկրի առաջ կանգնած է 3 կարևոր մարտահրաւէր՝
1. լինելիութեան մարտահրաւէր՝ անվտանգութեան բոլոր բաղադրիչներով,
2. ինքնութեան մարտահրաւէր,
3. զարգացման մարտահրաւէր:
Ժամանակակից աշխարհում միայն ռազմական գործողութիւնների միջոցով չէ, որ կարող են երկիրդ գրաւել. եթէ զարգացող երկրների ընտանիք չվերադառնաս, եթէ չկարողանաս ստեղծել ազգային պետութիւն, ազգային գաղափարներ և ազգային տեսլական ունեցող պետութիւն, ապա քեզ կնուաճեն նաև տնտեսապէս:
Հետևաբար, սպասուող ընտրութիւնների արդիւնքում, որում կը շահի հայոց պետութիւնն ու հայ ժողովուրդը, պէտք է ձևաւորել նոր որակի այնպիսի իշխանութիւն, որը շատ արագ կը կարողանայ այս երեք մարտահրաւէրներին դիմակայելու համար ծրագրեր իրագործել՝ մոբիլիզացնելով Հայաստանի և հայութեան ողջ ներուժը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.