Իմ դիրքորոշումն անփոփոխ է. դիմել եմ ՀՀ վարչական դատարան. Օնիկ Գասպարեանի յայտարարութիւնը

ՀՀ Զինուած Ուժերու գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեան այսօր հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.

«Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պաշտօնական կայքէջում հրապարակուել է Հանրապետութեան վարչապետի յայտարարութիւնը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխաւոր շտաբի պետի պաշտօնից իրաւունքի ուժով ազատուած համարելու մասին։ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպէս հրապարակուած յայտարարութիւնը, այնպէս էլ պաշտօնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկայ ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարաւոր է ապահովել բացառապէս Հանրապետութեան վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում:

«Հայաստանի Հանրապետութիւնում Սահմանադրութեան և իրաւունքի գերակայութիւնն ապահովելու և ուժը բացառապէս իրաւունքի հիման վրայ իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

«Ես իմ ծառայութիւնը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

«Յարգելի՛ գեներալներ, սպաներ և զինուորներ, Զինուած ուժերի բացառիկ առաքելութիւնը հայրենիքի անվտանգութեան ապահովումն է, ուստի յորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանուէր ծառայութիւնը բացառապէս հայրենիքին և ժողովրդին՝ յանուն Զինուած ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզօրացման»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.