Ատրպէյճանը Թուրքիայի օգնութեամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում Արցախի գրաւուած տարածքներ. Դաւիթ Բաբայեան

Մի շարք աղբիւրներ արդէն ահազանգում են, որ «Ալ Քաիդա»-ի գրոհայիններն Աֆղանստանից տեղափոխւում են Արցախի բռնագրաւուած տարածքներ։ Մենք միշտ կողմ ենք եղել, որ միջազգային կառոյցները գան, մշտադիտարկում անեն Արցախում, Արցախի գրաւեալ տարածքներում․ Yerkir.am-ին յայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։

Արցախի արտգործնախարարն ահազանգում է՝ վերջին պատերազմից յետոյ Թուրքիայի ջանքերով Արցախի կռուին մասնակցած վարձկան գրոհայինները Արցախի օկուպացուած տարածքներից չեն հեռացել, չի բացառւում՝ այնտեղ արդէն կեդրոններ ունեն, ինչը լուրջ վտանգ է Արցախի, Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ Թշնամի պետութեան ղեկավարը կապիտուլյացիայից յետոյ յայտարարել էր, թէ, իբր, Արցախի օկուպացուած տարածքներում բնակութեան է կանչում սիրիացիների, մինչդեռ նրանք, Դաւիթ Բաբայեանի խօսքով, հաւանաբար հենց այդ «Ալ Քաիդա»-ի տեռորիստներն են, որոնք ապրելու են այդ տարածքներում։

Մանրամասները տեսանիւթում՝

Leave a Comment

You must be logged in to post a comment.