Այս իշխանութիւնը պատրաստւում է գնալ նոր զիջումների. Իշխան Սաղաթելեան

Քաղաքական մեծամասնութիւնը չի կարող որոշել, թէ ընդդիմութիւնը ինչպէս եւ ինչպիսի ելոյթներ պէտք է ունենայ, իսկ ԱԺ նախագահը պարտաւոր է իր դերում մնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրոյցում, ասաց ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը։

«Ալեն Սիմոնեանը պէտք է կողմնորոշուի՝ ինքը ՔՊ վարչութեան անդա՞մ է, թէ՝ ԱԺ նախագահ։ Պատգամաւորների հետ որեւէ մէկն իրաւունք չունի նման կերպ խօսելու։ Մենք տալիս ենք քաղաքական գնահատական, իսկ քաղաքական մեծամասնութիւնը պէտք է համակերպուի դրա հետ, պէտք է նստեն ու լսեն այդ գնահատականները»,– ասաց Սաղաթելեանը։

Ընդդիմադիր պատգամաւորը մտահոգութիւններ ունին, որ իշխանութիւնները պատրաստւում են նոր զիջումների գնալ, որոնք նրանց բնորոշմամբ, ձեռքբերում, տարածաշրջանում հաշտութիւն հաստատելուն ուղղուած քայլ է, բայց ըստ Սաղաթելեանի՝ դա կը լինի Հայաստանի պետականութեան կործանման ճանապարհը։

«Մեր ժողովրդին մոլորեցնում են, հիմա էլ սկսել են նոր պատերազմով վախեցնել։ Ասում էին՝ այլեւս խաղաղութիւն կը հաստատուի, բայց պատերազմից անցել է 9 ամիս, մենք կրկին զոհեր ու գերիներ ենք ունենում, թշնամի օրեցօր մօտենում է, մեր հասարակութիւնը պէտք է աչքերը բացի ու տեսնի, թէ ում հետ գործ ունի»,– նշեց նա։

Սաղաթելեանը ԱԺ–ում իրականացուող ուժեղացած ծառայութիւնը բացատրում է նրանով, որ իշխանութիւնները սարսափում են. «Նրանք գիտեն ինչ են արել ու հաւանաբար պատկերացնում են, թէ ուր են գնում, հէնց սրանով եմ բացատրում նրանց համատարած վախը»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.