Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան եւ Քոնկրէսի հետ՝ ապահովելու հայ ռազմագերիների, պատանդների եւ Արցախի ղեկավարների ազատ արձակումը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբէթ Չուլճեանը։

«Անցեալ շաբաթ ներկայացուել է Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման օրէնքը։ Մենք նաեւ նամակ ենք ուղղել պետքարտուղար Ռուբիոյին՝ խնդրելով պահանջել հայ բանտարկեալների ազատ արձակում, միջազգային հսկողութիւն հաստատել կեղծ դատավարութիւնների նկատմամբ եւ պատժամիջոցներ կիրառել Ալիեւի վարչակազմի դէմ։ Մեր առաջիկայ աշխատանքը նպատակ ունի ապահովելու, որ այս բոլոր ջանքերը դառնան օրէնք եւ ամերիկեան քաղաքականութեան հիմք», նշել է նա։

Անդրադառնալով Հոկտեմբերի 25-ին Սպիտակ տուն Թուրքիայի նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողանի նախատեսուած այցին՝ Չուլճեանը նշել է, որ այդ այցելութիւնը պէտք է կեդրոնանայ Ամերիկա-Թուրքիա ռազմական գործակցութեան ընդարձակման վրայ։

«Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յոյն եւ քուրտ գործընկերների հետ կը դիմադրի այդ վաճառքներին։ Անցեալ շաբաթ Ներկայացուցիչների տան արտաքին յարաբերութիւններում յանձնաժողովը ընդունել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի առաջարկը, որը պարտաւորեցնում է՝ Պետքարտուղարութիւնը զեկոյց պատրաստի Թուրքիայի հետ համագործակցութեան վերաբերեալ։ Եթէ Էրտողանն անդրադառնայ Հարաւային Կովկասի հարցերին, դա կը լինի ի վնաս Հայաստանի, եւ ի նպաստ Ատրպէյճանի ցեղասպանական ծրագրերի», նշել է Չուլճեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում.