Արցախից օգնութեան SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանեան իշխանութիւններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով եւ փառատօներով. Տիգրան Աբրահամեան
Տիգրան Աբրահամեանը ֆէյսպուքեան իր էջում գրել է.
«Արցախի իշխանութիւնը` պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ դիմել է Հայաստանի կառավարութեանը` Արցախում ստեղծուած ծանր իրավիճակում քաղաքական, անվտանգային, իրաւական, տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական միջամտութիւն ապահովելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկւում, սակայն դա քաղաքական, անվտանգային խնդիրների չկարգաւորման հետեւանք է:
Հայաստանի իշխանութիւնն իր` Արցախի յանձնողական քաղաքականութիւնը արդարացնելու համար, սիրում է վիճակագրական թուեր ներկայացնել այն մասին, թէ ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում:
Բայց խնդիրը, ինչպէս արդէն Արցախից են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանութիւնն Արցախի հարցում թուրք-ատրպէյճանական դաշինքին համահունչ է գործում:
Փաշինեանական վարչակարգը նախ յետ կանգնեց Արցախի քաղաքական եւ անվտանգային հարցերին տէր լինելուց, ապա հրապարակային յայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ատրպէյճանի կազմում, ինչով կանաչ լոյս վառեց Արցախի տոտալ շրջափակման եւ արցախցիների ֆիզիքական գոյութեան համար:
Արցախից օգնութեան SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանեան իշխանութիւններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով եւ փառատօներով»։
Comments are closed.