ՀՅԴ ՀԵՄ Յայտարարութիւնը. փորձ է արւում վախեցնել և լռեցնել արդարութեան և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն
Յունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացուել ապօրինի քրէական գործով մեղաւոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Տարօն Մանուկեանին և մի քանի այլ քաղաքացիների։
Գործը վերաբերում է Գլխաւոր դատախազութեան դիմաց իրաւապահ համակարգի ապօրինութիւնների դէմ տեղի ունեցած ցոյցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացոյցի, վերագրուել էին տասը քաղաքացիների և դիտարկուել որպէս խուլիգանութիւն։
Ցաւալիօրէն, այս իշխանութեան օրով ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնոյթ։
Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արւում վախեցնել և լռեցնել արդարութեան և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։
Մենք դատապարտում ենք այս ապօրինութիւնը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականութիւնը։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւն
Comments are closed.