Լավրովի խօսքն ուղղակի պատգամ է, որ եթէ դուք չէք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կը գնահատէք նրա բացակայութիւնը. Արմէն Ռուստամեան
«Երբեք պէտք չէ ակնկալել մի դիւանագէտից աւելի հայ լինեն, քան մենք ինքներս ենք։ Ես սա համարում եմ շատ երկարատև մի պրոցեսի արդիւնք, որը լատենտ բնույթով Հայաստանում իրականցնում են և դրա արդիւնքները մենք հիմա ստանում ենք»,- այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
«Մենք, ըստ էութեան, չձևաւորելով նոր ստեղծված իրավիճակին համապատասխան անվտանգային համակարգ, քանդում ենք այն ինչ ունենք։ Լավրովի շուրթերից հնչածը կարելի է հենց այդպէս մեկնաբանել, որ եթէ դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կը գնահատէք նրա բացակայութիւնը։ Դա նեղուածութիւն չէ, դա ուղղակի մեսիջ է։ Սա է դժբախտաբար իրականութիւնը։ Եթէ մենք այսօր չենք կարողանում համապարփակ մեր անվտանգային համակարգը նորովի ձևաւորել, անում ենք ինչ-որ ամենահեշտն է, քանդում ենք եղածը, մենք ունենալու ենք այս արդիւնքները։ Սրա մասին վաղուց ենք խօսել, մենք այսօր ունենք տէ ֆակտօ յստակ անվտանգային բաղադրիչներ, անվտանգութեան յստակ ծաւալ ունենք։ Այդ ծաւալը քիչ է, թէ՝ շատ, դա այլ խօսք է, բայց դու չէս կարող այդ ծաւալը ամբողջութեամբ պարպել, առանց որևէ նոր ակնկալիք կամ նոր անվտանգային համակարգ ստեղծելու։ Սա նոր խնդիր է։ Այսօր մենք ասել ենք, որ մեր ռազմավարական ամենկարևոր գործընկեր Ռուսաստանի, ըստ էութեան, այստեղ ներկայութիւնը սպառնալիք է, ուղղակի կամ անուղղակի դա ենք ասել։ Արգելում ենք, որ ՀԱՊԿ-ը այստեղ զօրավարժութիւններ անի։ Սրանք անհետևանք չեն կարող մնալ։ ՀԱՊԿ-ը հիմա էլ պատրաստ է, երկու օր է պէտք ու կարող է գալ։ Գալ, կանգնել Հայաստանի սահմանին։ Հայաստանը ասում է չէ, ես Ձեր կարիքը չունեմ, ես ուրիշ տեղեր եմ փնտռում»,- ասաց նա։