Անձամբ պատասխանատուութիւն էք կրում Բերձորի, Աղաւնոյի, Սուսի յանձնման համար
- (0)

ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին, ԱԱԾ տնօրէն Արմէն Աբազեանին, ոստիկանապետ Վահէ Ղազարեանին, քննչական ծառայութեան պետ Արգիշտի Քիարամեանին, հակակոռուպցիոն կոմիտէի նախագահ Սասուն Խաչատրեանին:
Դուք անձամբ պատասխանատուութիւն էք կրում Բերձորի, Աղաւնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների յանձնման համար:
Դուք եղել և շարունակում էք մնալ Նիկոլի իշխանութեան միակ յենարանն ու պահապանը: Դուք այլևս չէք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետութեանը». դուք ծառայում էք այս հակահայ իշխանութեանը և երկրում բռնապետութիւն հաստատելու գործին: Հետևաբար անձամբ պատասխանատուութիւն էք կրում այս կորուստների համար:
Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկէք: Ձեզ մի դասէք էդմոնմարուքեանների, ալենսիմոնեանների շարքին: Դուք պատասխանատուութիւն էք կրելու սերունդների առջև:
Սիրելի հայրենակիցներ,
վերջին այս իրադարձութիւնների հետ կապուած յուսահատութիւնը, հիասթափութիւնն ու անզօրութեան զգացողութիւնը հասկանալի է: Բայց այս իրողութեան հետ չի կարելի համակերպուել: Պէտք է շարունակենք մեր պայքարը hանուն Հայաստանի, յանուն Արցախի, յանուն մեր սերունդների:
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ