Հայ դատի Կեդրոնական Խորհուրդը դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան (HDP) նկատմամբ թրքական իշխանութիւնների հետապնդումները

Թուրքիան, չնայած միջազգային դատապարտումներին, ընդդիմադիր օրէնսդիրների նկատմամբ իրականացնում է քրէական հետապնդում:

Այսօր Թուրքիայում մեկնարկել է թւով 108 քաղաքական գործիչների դատավարութիւն: Նրանց մեղսագրւում են 29 տարբեր քրէական մեղադրանքներ, այդ թւում՝ սպանութեան փորձ, ահաբեկչութեան քարոզչութիւն տարածելը և թուրքական պետութեան դեմ բռնութիւն հրահրելը: Մեղադրող կողմը պահանջում է ընդհանուր առմամբ 19,680 տարուայ բանտարկութիւն, մեղադրեալներից 38-ի համար՝ ցմահ ազատազրկում:

Մենք անհանգստութեամբ ենք հետևում Թուրքիայում ընթացող վերջին զարգացումներին, որոնք վերաբերում են ընտրուած քաղաքական գործիչների նկատմամբ համակարգային բռնաճնշումներին և HDP-ի դէմ քաղաքական դրդապատճառներով գործերին:

Թուրքիայի գլխաւոր դատախազը կարգադրել է ձերբակալել 108 անձանց, այդ թւում` HDP-ի առաջատար ներկայացուցիչներին: 2014-ի հոկտեմբերին HDP-ն կոչ էր անում աջակցել Քոպանիի համար ժողովրդական օրինական բողոքներին: Հիմա, տարիներ անց, նրանք մեղադրւում են բողոքների ընթացքում բռնութիւնների համար, և, ելնելով դրանից՝ ահաբեկչութեան մէջ: Այդ ժամանակ մարդիկ ամենուր բողոքում էին ընդդէմ Քոպանի քաղաքի վրայ «Իսլամական պետութեան» յարձակման և վերջինիս՝ թուրքական ռեժիմի կողմից շարունակական աջակցութեան: Տարիներ շարունակ HDP-ն կոչ է անում խորհրդարանական հետաքննութիւն անցկացնել` լոյս սփռելու համար, թէ ինչն է յանգեցրել բռնութիւններին, բայց նախագահ Էրտողանի իշխող կուսակցութիւնը մշտապէս մերժում է այդ առաջարկը:

Մենք վճռականօրէն դէմ ենք օրէնքի գերակայութեան հանդէպ այս բռնութեանը: Ժողովրդավարական կարգերում անընդունելի չէ ընտրուած պաշտօնեաներին պատասխանատուութեան ենթարկել այնպիսի իրադարձութիւնների համար, որոնց հետաքննութիւնն խոչընդոտվում է:

Մենք մեր համերաշխութիւնն ենք յայտնում HDP-ին, քանի որ վերջինս դիմագրաւում է համակարգուած բռնաճնշման։

Աւելին, մենք պնդում ենք, որ ի աջակցութիւն Քոպանիի բողոքի ակցիաները չեն կարող քրէականացուել: Աշխարհում միլիոնաւոր մարդիկ բարոյական հիմքերով դէմ են «Իսլամական պետութեանը», իսկ մենք դէմ ենք Քոպանիի շուրջ բողոքը քրէականացնելու Էրտողանի քաղաքականութեանը: Ինչպէս յայտարարել է HDP-ի նախկին համանախագահ Սելահատտին Տեմիրթաշը. «Այն, ինչն իրականում կործանում է Էրտողանին, ոչ թէ դաժանօրէն սպանուած մեր ժողովուրդն է, այլ «Իսլամական պետութեան» պարտութիւնը Քոպանիում»։

HDP-ն Թուրքիայի Խորհրդարանում միակ կուսակցութիւնն է, որը Հայոց ցեղասպանութեան ճանաչման կոչ է անում:

Հայ դատի Կեդրոնական Խորհուրդ
26 ապրիլի 2021թ․

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.