Նիկոլի գործունէութեան արդիւնքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին
Նիկոլ Փաշինեանը կրկին Ռուսաստանի թիկունքում ուղիղ կապի մէջ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մի մասը գաղտնի, մի մասը բացայայտ՝ իր դաւադիր պլանները աւարտին հասցնելու համար, ուրիշ բացատրութիւն այստեղ չունեմ։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ տնօրէնների հանդիպումներին։
«Երբ վերլուծում ես այս ամէնը, յանգում ես մի եզրակացութեան՝ Թուրիքայի հետ ուզում են ունենալ սերտ բարեկամական յարաբերութիւններ, և իմ տպաւորութեամբ, այո՛, Նիկոլն ուղիղ կապի մէջ է Ադրբեջանցիների հետ»,- ընդգծել է Ի.Սաղաթելեանը։ Աւելին՝ նրա կարծիքով, Փաշինեանը նախկինում ևս ունեցել է որոշ կապեր, որի արդիւնքում էր նաև ձեւաւորուել անվստահութիւնը մեր ռազմավարական գործընկերների, դաշնակիցների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանիւթում։