Պարտուած առաջնորդը պէտք է հեռանայ. «Լուսաւոր Հայաստան»ի ղեկավար Մարուքեանը կը պահանջէ Փաշինեանի հրաժարականը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքեանը այսօր Facebook-ի իր ուղիղ եթերով ըսաւ, որ իրենք կը պահանջեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։
«Նիկոլ Փաշինեանի ղեկավարած Հայաստանն Արցախի հետ միասին 42 հազար քառակուսի քիլոմեթր էր։ Այժմ չկայ արդէն այդ Հայաստանը` նրա ստորագրած յայտարարութեան պատճառով։ Ուրեմն Փաշինեանն էլ չպիտի լինի այս Հայաստանի ղեկավարը։ Հայ ազգը չի կարող պարտուել, պարտուել է ղեկավարութիւնը, և այն` ի դէմս Նիկոլ Փաշինեանի պէտք է հեռանայ», – ըսած է Մարուքեանը։
«Մեզ 40 օր ասում էին, որ մենք յաղթում ենք ու յանկարծ ասացին` պարտւում ենք։ Միայն ժողովրդին չեն խաբել, մեզ էլ են խաբել։ Ես վարչապետի հետ փակ հանդիպում եմ պահանջել յայտարարութիւնը ստորագրելուց մէկ օր առաջ։ Նա ասել է` վիճակը կը կայունանայ, նոր կը խօսենք։ Ես ասացի`վիճակն անկայուն է, դրա համար էլ պէտք է խօսենք հիմա։ Ժամեր յետոյ ստորագրուեց յայտարարութիւնը», – ըսաւ Մարուքեանը։
Մարուքեանի հաստատումով`այդ խայտառակ փաստաթուղթին հետ հայ ժողովուրդը չի կրնար համաձայն ըլլալ։