«50 PLUS». Սփիւռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնութիւնը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

Մամլոյ Հաղորդագրութիւն

22.10.2020

«50 PLUS». Սփիւռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնութիւնը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ  երեկոյեան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնութեան մեկնարկը, որն արդէն ԱՄՆ և Արմ Եւրոպայի հայ համայնքներում  բաւական թափ է առել՝ ներգրաւելով հազարաւոր մարդկանց: Սա որը մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդէն բիւրեղացած կապերի։ Նախաձեռնութեան տրամաբանութիւնն է հիմնադրամի նուիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականութեամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյայ և փոխանցելու են 50 ԱՄՆ տոլար, եւրօ կամ այլ արժոյթով համարժէք գումար:

Եթէ նախաձեռնութեանը միանայ 1 միլիոն հայ, ապա ամսական կը հանգանակուի 50մլն, իսկ տարեկան արդէն 600մլն ԱՄՆ տոլարին համարժէք գումար: Նման գումարների ներգրաւման կանխատեսելիութիւնը և ամենամսյայ հոսքը կ՚օգնի էլ ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիւ ծրագրերի իրականացմանը, ինչպէս նաև երկարաժամկէտ պլանաւորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դէպքում Հիմնադրամը հնարաւորութիւն կ՚ունենայ անմիջապէս արձագանքել  հայրենիքի կամ սփիւռքի առջև ծառացած բոլոր մարտահրաւէրներին:

«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբան իրական ժամանակն է, երբ միլիոնաւոր հայեր կանգնած են ինչպէս մէկ բռունցք, որտեղ սակայն իւրաքանչիւրի մասնակցութիւնը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբաւ, հզօր ու յարատև Հայրենիք ունենալու գրաւականն է։ Եկէք միանանք և ուս-ուսի տուած, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր աւելի հզօր աւելի ամուր հայրենիքը»,– իր խօսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Առժամեանը։

ՀՀ, Երևան 0024, Մ. Բաղրամեան պող. 26/1 | info@himnadram.org | www.himnadram.org | +374 10 521505

Leave a Comment

You must be logged in to post a comment.