«Ոչ Թալանին» Նախաձեռնողներու Յայտարարութիւնը
1697
0
«Ոչ թալանին» նախաձեռնութիւնը հրապարակած է յայտարարութիւն մը, ուր կ՛ըսուի.
Յարգելի հայրենակիցներ, էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դէմ բողոքը շարունակւում է: Ցուցարարները վերանուաճել են Բաղրամեան փողոցի սկզբնամասը՝ նախօրդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ:
Մնում ենք փողոցում մինչեւ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման որոշումը չեղեալ համարելը:
Ինչպէս նաեւ օրուայ ընթացքում կարող էք միանալ Բաղրամեանում ակցիա իրականացնող մասնակիցներին:
Իւրաքանչիւրիս ներկայութիւնը պարտադիր է: