15 մեթր երկարութեամբ հայկական դրօշը` Արարատի գագաթին, ի յիշատակ ցեղասպանութեան անմեղ զոհերուն
1758
0
\n
\n
Ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ՀԿ-ի նախագահ, PressIdent.am և ESem.am կայքերու լուսանկարիչ Սրապիոն Գևորգեանը իրականացուց իր նուիրական երազը: Յաղթահարելով 5165 մեթր բարձրութիւնը` լուսանկարիչը բիբլիական լերան` Արարատի գագաթին ծածանած է հայկական դրօշը:
«Երկար պայքարելուց յետոյ ի վերջոյ կարողացայ իրականանցնել երազանքս: Երկու անգամ չստացուած փորձից յետոյ այս տարի` օգոստոսի 28-ին, լերան գագաթին էի: Առաջին անգամ վեց ընկերներով մեր սուրբ լերան գագաթին 15 մեթր երկարութեամբ հայկական դրօշ ծածանեցինք»,- կը յայտնէ լուսանկարիչը:
\n
Էրտողանի երդման արարողութեան ժամին մենք լերան գագաթին էինք ու ի յիշատակ 1915 թուականի անմեղ զոհերին 15 մեթրանոց դրօշով շուրջպար էինք բռնել»,- նշեց Սրապիոն Գևորգեանը:
\n
\n
\n
\n
\n
\n
\n
\n