Մայիս 28-ի պատմական արժէքը
Ըմբռնելու համար Մայիս 28-ի պատմական մեծ նշանակութիւնը, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ այն ծանր պայմանները, որոնց մէջ տառապած եւ արիւնաքամ հայ ժողովուրդը կարողացաւ կենաց մահու հերոսական կռիւներ մղել եւ ազատ ու անկախ Հայաստանի հրաշքը իրագործել: Այդ ճգնաժամային պայմանների մէջ կատարուեց հրաշքը: Դաշնակցութիւնը կարողացաւ ի մի հաւաքել եւ գոյապայքարի ճակատ նետել հայութեան բոլոր կենդանի ուժերը: Որքան յուզիչ դրուագներ կարելի է նկարագրել այն կռիւներից, որոնց արդիւնքում եղաւ Մայիս 28-ի պատմական մեծ թուականը:
Յարգանք հայ ժողովուրդին, նրա յեղափոխական մարտիկներին եւ ղեկավարներին, փա՜ռք հայ բանակին եւ նրա անձնուէր զինուորներին ու սպաներին, որոնք գիտակցեցին արհամարհել ամէն դժուարութիւն եւ անահ կամքով խոյացան մահուան դէմ՝ մինչեւ արեան վերջին կաթիլը կռուելու վճռակամութեամբ:
Այդ հերոսների կերտած թուականն է Մայիս 28-ը:
ԴՐՕ