30 տարի առաջ այս օրը տեղի ունեցաւ Քարին Տակի հերոսամարտը
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցաւ Քարին Տակի հերոսամարտը… 1992-ի յունուարի 26-ին գիւղի ինքնապաշտպանութիւնը ղեկավարում էր մասնագիտութեամբ վարորդ Վաղարշակ Առուշանեանը, իսկ հակառակորդի գործողութիւններն անձամբ համակարգում էր Ադրբեջանի այն ժամանակուայ պաշտպանութեան նախարար Թաջջեդին Մեհթիեւը: Մարտական գործողութիւնների արդիւնքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ յարձակման անցած հակառակորդը տալով 90-ից աւելի զոհ, յետ շպրտուեց ելման դիրքեր: Հայկական կողմը տուեց 22 զոհ, որից 3-ը՝ կին … գիւղը մնաց անառիկ:
Քարին Տակի հերոսամարտից մօտ 28 տարի անց գիւղի պաշտպանութեան համար տեղի ունեցաւ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանութիւնը համակարգում էին ակադեմիական որակաւորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողութիւնները՝ ադրբեջանաթուրքական գլխաւոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ…
Բաւականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանուած Քարին Տակն ընկաւ…
Յ.Գ.- 30 տարի առաջ Քարին Տակի համար տեղի ունեցած պաշտպանական մարտում հերոսաբար մարտիրոսուեց Վաղարշակ Առուշանեանը, իսկ դրանից 28 տարի անց՝ նրա որդին՝ Մխիթար Առուշանեանը…
Փառաւորելով ընկածներին՝ շարունակենք հաւատարիմ մնալ մեր հայրենապահպանութեան գաղափարին…»: