1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ 

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտութեան ինստիտուտը, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամը կազմակերպում են 1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրուած ««ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՒՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովն անցկացուելու է 2021 թ. հոկտեմբերի 19-21-ին, Երևանում:

Գիտաժողովին ներկայացուող զեկոյցները պէտք է լինեն հետևեալ թեմաների շուրջ.

  • 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը. դասեր և վերագնահատումներ:
  • 1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերը, դրանց միջազգային-իրաւական կարգավիճակը և Հայաստանը:
  • ՔաղաքականևաշխարհաքաղաքականզարգացումներըտարածաշրջանումևՀայաստանը:
  • Թուրքիայիյաւակնութիւններըտարածաշրջանում: Հայաստանինսպառնացողմարտահրաւէրները:
  • ԱրևմուտքըևՀարաւայինԿովկասը:
  • ՌուսաստանըևՀարաւայինԿովկասը:
  • Արցախեանհիմնահարցըտարածաշրջանայինզարգացումներում:

Գիտաժողովի նիւթերը հրատարակուելու են երեք լեզուներով (հայերէն, ռուսերէն, անգլերէն):

Գիտաժողովի կազմկոմիտէ՝

Խաչատուր Ստեփանեան (պատասխանատու), Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր,

Աշոտ Մելքոնեան, ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրէն պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Ռոբերտ Ղազարեան, ՀՀ ԳԱԱ արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

Ռուբէն Սաֆրաստեան, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Լևոն Մկրտչեան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հայկազուն Ալվրցեան, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր

Գիտաժողովին մասնակցութեան յայտը (զեկուցողի անուն, ազգանուն, գիտական կոչումը, աստիճանը հիմնական աշխատանքի վայրը, զեկոյցի վերնագիր և համառօտագիր հայերէն կամ ռուսերէն կամ անգլերէն լեզուներով) պէտք է ներկայացնել մինչև օգոստոսի 27-ը kh.stepanyan@gmail.com էլեկտրոնային հասցէին:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել +3749373377 (WhatsApp, Viber) հեռախօսահամարով կամ գրել kh.stepanyan@gmail.com էլեկտրոնային հասցէին:

Գիտաժողովի կազմկոմիտէի հաւանութեանն արժանացած սահմանափակ թիւով  արտասահմանցի զեկուցողների մասնակցութեան համար ճանապարհածախսը և կեցութիւնը կը հոգայ կազմակերպող կողմը:


ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՈՂ ԶԵԿՈՅՑՆԵՐԻ  ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ.

Համակարգչային շարուածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ A4, վերևից ներքևից 2 սմ, ձախից 3 սմ, աջից 1,5 սմ

Ծաւալը՝ առաւելագոյնը 20.000 նշան՝ առանց բացատների:

Տեքստի տառատեսակը՝ հայերէն՝ GHEA Grapalat, ռուսերէն և անգլերեն՝ Times New Roman:

Յօդուածի ներկայացման լեզուն՝ հայերէն կամ անգլերէն կամ ռուսերէն

Յօդուածներն ուղարկել՝

Առաջին էջի վերին տողում (մէջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թաւ (Bold) գրւում է յօդուածի վերնագիրը: Մէկ տող բաց թողնելով տողի մէջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թաւ  (Bold) տրւում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մէկ տող ներքև տողի մէջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրւում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազօտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մէկ տող ներքև տողի մէջտեղում 12 pt տառաչափով տրւում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցԷն:

Մէկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր (հայերէն, ռուսերէն, ագնլերէն):

Մէկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռաւորութիւնը՝ 1,5: Տեքստը պէտք է հաւասարեցուած լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերութիւնները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Յօդուածի` հայերէն, ռուսերէն և անգլերէն (ամփոփում, аннотация, abstract) ամփոփագրերը պարտադիր են, որոնք տրւում են հիմնական տեքստից յետոյ:

Յղումները պարտադիր են. տրւում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռաւորութիւնը՝ 1: Յղման տեքստը պէտք է հաւասարեցուած լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերութիւններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Յղման մէջ պէտք է ներկայացուած լինեն օգտագործուած աշխատանքի հեղինակի ազգանունը և անուան առաջին տառը, այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակութեան վայրը, տարեթիւը և էջը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.