Յունուարի 1-ից Արցախի Հանրապետութիւնը դադարում է գոյութիւն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը հրամանագիր է ստորագրել 2023 թւականի սեպտեմբերի 19-ից յետոյ ստեղծուած իրավիճակից բխող գործողութիւնների մասին։
Համաձայն հրամանագրի՝ ստեղծուած ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցութեամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիքական անվտանգութեան եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթութիւնից՝ հաշուի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը, Ադրբեջանի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ պայմանաւորուելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թւում՝ զէնքերը վար դրած զինուորականների ազատ, կամաւոր եւ անխոչընդոտ անցումն ապահովւում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրայ իրենց գոյքով եւ առաջնորդուելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութեան 93-րդ յօդուածով, որոշուել է.
1 – Մինչեւ 2024 թուականի յունուարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայութեան բոլոր պետական հիմնարկները եւ կազմակերպութիւնները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը դադարում է գոյութիւն ունենալ։
2 – Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը, այդ թւում՝ հանրապետութիւնից դուրս գտնուող բնակչութիւնը, սոյն հրամանագրի ուժի մէջ մտնելուց յետոյ ծանօթանում է Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ներկայացուած վերաինտեգրման պայմաններին՝ Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարաւորութեան մասին անկախ եւ անհատական որոշում կայացնելու նպատակով։
Սոյն հրամանագիրն ուժի մէջ է մտնում հրապարակման պահից անմիջապէս յետոյ։
Comments are closed.