Դեսպան Անահիտ Յարութիւնեանը համատեղութեան կարգով նշանակուել է Տոմինիքեան Հանրապետութիւնում ՀՀ դեսպան
1724
0
Նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Գանատայում Հայաստանի դեսպան Անահիտ Յարութիւնեանը համատեղութեան կարգով նշանակուել է Տոմինիքեան Հանրապետութիւնում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդուածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաև «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդուածի 1-ին մասի.
Գանատայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանին, համատեղութեան կարգով, նշանակել Տոմինիքեան Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան (նստավայրը` Օթթաուա)»,- ասուած է նախագահի հրամանագրում: