Արման Թաթոյեան. «Արցախում կան հազարաւոր կորած մարդիկ: Կապի բացակայութեան պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհուա՞ծ են, թէ՞ ոչ, չափազանց բարդ է»

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը «Ֆէյսպուք»եան իր էջում գրել է.

«Արցախում կան հազարաւոր կորած մարդիկ։ Կապի բացակայութեան պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհուա՞ծ են, թէ՞ ոչ, չափազանց բարդ է։

Բազմաթիւ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քոյրը եղբօրը եւ այդպէս շարունակ։

Ամբողջական բնակելի վայրեր կտրուած են իրարից, մարդկանց ճակատագրերն անյայտ են։

Այս ամէնին աւելանում է սննդի, կապի, ելեկտրաէներգիայի, կազի, դեղորայքի բացակայութիւնը, որն աւելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։

Comments are closed.