Աղէտը պարտութիւնն էր քիրվայական գաղափարախօսութեան. Հայաստանը կ’ընտրի՞ կեանքի ճանապարհը
Դեռևս 1920֊ական թուերից բանավէճ է ընթանում հայ հանրութեան մէջ՝ մի կողմից այն պնդումն է, որ Թուրքիան ու թուրքական զոյգ պետութիւնները՝ Թուրքիան և Ադրբեջան՝ ծրագրուած ուզում են հայ ժողովրդին բնաջնջել և թոյլ չտալ որ հայերը ունենան սեփական պետութիւն, որ Հայոց մեծ եղեռնը՝ ցեղասպանութեան նպատակն էր ստեղծել թուրքական միատարր ազգայնական պետութիւն, որի ճանապահին հայերը նաև միւս փոքրմասնութիւնները՝ յոյները, ասորիները, ալևիները, հիմա էլ քրդերը խանգարիչ գործօն են, և որ Օսմանեան կայսրութիւնը զրկուելով իր հսկայ տարաքներից հայերին բնաջնջելով պահպանում էր այդ տարաքների մի մասը։ Նոյնն էլ կովկասկեան թաթարները, որոնք իրենց կոչեցին ադրբեջանցի՝ հայերին բնաջնջելով՝ Նախիջևանում, Ղարաբաղում, հետագայում ամբողջ Ադրբեջանով մէկ, հետևելով իրենց ազգակիցների օրինակին, ստեղծում էին իրենց միատարր պետութիւնը՝ Ադրբեջանը։ Ապա, նաև պանթուրքիստական գաղափարներով տոգորուած զոյգ թուրքական պետութիւնները միմեանց միաւորուելու խոչընդոտ են տեսնում Հայաստանի Հանրապետութիւնը, որը փորձում են կամ վերացնել կամ ճեղքելով դարձնել հնարաւորինս հպատկեցուած մինչև Հայաստանը դատրկուի ու թուրքերը տեղը գրաուեն։
Միւս կողմը պնդում է, որ հայերի սխալ քաղաքականութեան արդիւնքում են թուրքական պետութիւնները դուրս եկել հայերի դէմ, այդ սխալն այն է, որ հայերը ձգտել եմ Օսմանեան կայսրութեան մէջ ինքնավարութիւն հաստատել և ապա ձգտել անջատման, որին հասնելու համար դաշնակցել են նախ Օսմանեան կայսրութեան թշնամիների հետ՝ մասնաւորապէս Ռուսաստանի, և ստացել ցեղասպանութիւն, ապա հետագայում էլ, Թուրքիայից պահանջել են ճանաչել ցեղասպանութեան ոճիրը ու փոխհատուցել, ապա Ադրբեջանից պահանջել են Ղարաբաղը և նաև Նախիջևանը(եթէ մի քիչ անկեղծ լինեն գուցէ նաև այն որ Զանգեզուրը չեն զիջել), ու թշնամացրել Ադրբեջանին, եթէ այդպէս չանէին խաղաղ կը գոյակցէին թուրքական պետութիւնների հետ՝ կամ մէջ, քանի որ եթէ պետականութեան հարց չդնէին, պետութիւն չէին ունենայ, ուրեմն, որպէս համայնք պիտի ապրէին թուրքական գերիշխանութեան տակ (այս գաղափարի քննադատութիւնը տես՝«Հայաստանի երկընտրանքը. մի կողմում գաղափարախոսութիւն, միւս կողմում արևմտեան շահերով առաջնորդուող սպառողական հասարակութիւն»)։
Երկրորդ գաղափարի ժամանակակից ամենաջերմեռանդ կողմնակցներն են Աշոտ Բլէեանն ու Կտրիճ Սարդարեանը՝ որ ժամանակին ստեղծել էին Նոր ուղի կուսակցութիւնը, ապա աւելի մեղմը ՀՀՇ֊ն, ապա նրա ժառանգորդ ՀԱԿ֊ը Լևոն Տէր֊Պետրոսեանի գլխաւորութեամբ և ՀԱԿ֊ից սերած Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ։ ինչո՞ւ է Տէր-Պետրոսեանը աւելի մեղմ. եթէ Բլէեանը աւելի հետևողական է իր գաղափարի մէջ և մեծ սխալ է համարում 1988֊ի Ղարաբաղեան շարժումը որպէս Ադրբեջանի հետ թշնամանալու պատճառ, ապա Լևոն Տէր֊Պետրոսեանը 1988֊ի շարժումը շատ ճիշտ է համարում, իսկ հետագայում Սովետական միութեան քանդուելուց յետոյ, սխալ է համարում Ղարաբաղի անկախութեան համար պայքարը(1988-ին նա վանկարկում էր պայքար պայքար մինչև վերջ, քանի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է մեր պայքարը շարունակուելու է, իսկ երեք տարի անց 1992֊ին Կոմսոմոլսկայա պրավդայի մարտի 5֊ի համարին տուած հարցազրոյցում ասում է. «Կ’ուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետութեան կարգավիճակը լիովին կը բաւարարէր բոլոր կողմերին, քանի որ այդ դէպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանւում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխաւորուած կենսագործունէութիւն: Եթէ իրենց թեզերին հետևենք, թէ Հայաստանը գոյատևելու համար հարևանների հետ պէտք չի թշնամանայ, հակառակը, բարեկամական յարաբերութիւններ պէտք է ունենայ, որի համար ոչ մի պահանջ չներկայացնի, ապա Տէր-Պետրոսեանը 1988֊ի շարժման ղեկավար լինելով այդ թշնամութիւնը բորբողքողներից մէկն է եղել, և երբ այն հասցրել է մի կէտի որից յետոյ անհնար էր Ադրբեջանում որևէ հայկական բնակավայրի գոյութիւնը, շրջուել և սկսել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մէջ թողնելու քաղաքականութիւնը, այսինքն վերջնահաշուարկով այդ քաղաքակնութիւնը հասցնելու էր Արցախի հայաթափմանը։
Ինչևէ, Աշոտ Բլէեանի հետևորդը, ով 1998֊ի նախագահական ընտրութիւններում նրա նախընտրական շտաբի պետն էր և Լևոն Տէր֊Պետրոսեանի աշակերտը՝ Նիկոլ Փաշինեանը Հայաստանում ի վերջոյ եկաւ իշխանութեան և նախ Ռուսաստանի հետ սկսեց քայքայել յարաբերութիւնները կարծելով, թե դրանով կը նպաստի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատմանը, ապա ստանալով պատերազմ, սկսեց բաւարերել թուրք֊ադրբեջանցիների պահանջները, պատերազմով յանձնեց ոչ միայն անվտանգութեան գօտին այլև բուն Արցախի բնակվայրերը՝ Հադրութի ու Շուշիի շրջանները, կը յանձնէր նաև ամբողջ Արցախը, սակայն Ռուսաստանը խառնուեց և կանխեց դա։ Ադրբեջանը չբաւարարուելով ձեռք բերածով պահանջեց Հայաստանից հատուածներ յանձնել, որն էլ Փաշինեանը պատրասկամօրէն արեց՝ յանձնելով Հայաստանից տրածքներ Սիւնիքում ու Գեղարքունիքում, ու վստահ լինելով որ արդէն վերացրել է թուրքերի հետ յարաբերութիւններ հաստատելու խոչընդոտները, յայտրարեց թէ բացուել է խաղաղութեան դարաշրջանը։ Բայց ի զարմանս նրա ու ամբողջ Քաղաքացիական պայմանագրի, թուրքերը նոր պահանջներ դրեցին, պահանջեցին Նախիջևանի հետ կապող տարածք տալ իրենց որպէս միջանցք։ Այստեղ Փաշինեանը սկսեց կանգ առնել, և մէկ էլ Ադրբեջանը սկսեց յարձակուել ու գրաւել Սիւնքում նորանոր տարածքներ։ Զարմացած է նաև Լևոն Տէր֊Պետրոսեանը, այս տարուա մայիսին Հանրային հեռուստատեսութեամբ Տէր֊Պետրոսեանը իր զարմանքը յայտնեց թէ ինչու է Ադրբեջանը յաղթնակից յետոյ էլի պահանջներ դնում ու ներխուժում Հայաստան, չէ որ դա չի տեղաւորւում իր քիրվայական տեսութեան մէջ. «Յաղթանակից յետոյ ես չեմ հասկանում, թէ ինչու է Ադրբեջանը նման գործողութիւնների գնում։ Յաղթող կողմը սովորաբար լինում է մեծահոգի, պատրուած հակառակորդի հանդէպ մեծահոգութիւն է դրսեւորում։ Յաղթողը չի ատում պարտուածին։ Պարտուածն է ատում յաղթողին»։
Բացի այդ Փաշինեանը ջանքեր է թափում Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու, չէ՞ որ Տէր-Պետրոսեան, Ժիրայր Լիպարիտեանը նրա մէջ մտցրել են որ հէնց Արցախի հարցը լուծուի յօգուտ Ադրբեջանի, Հայաստանն էլ հրաժարուի ցեղապանութեան ճնաչման միջազգային գործընթացից, Թուրքիան դիւանգիտական յարաբերութիւններ կը հաստատի Հայաստանի հետ։ Բայց չի հաստատում, Էրդողանի ամէն յայտարարութիւն Փաշինեանը ինքն իր համար խմբագրում է, որ դրական ազդակներ տեսնի մէջը, էլի չի ստացւում՝ Էրդողանը ասում է միջանցքի տարածք տուր, խօսանք։ Փաշինեանը միջնորդներ է մէջ գցում, սկզբում էնպէս, որ Ռուսաստանը չլինի, աւելին Ռուսաստանի թշնամի երկիր լինի, ու Վրաստանին է խնդրում միջնորդել Թուրքիային, չի ստացւում։ Ապա շրջւում է դէպի Ռուսաստան, դիմում է Ռուսաստանին որ միջնորդի Թուրքիայի հետ յարաբերուելու։ Այո, Փաշինեանը անկեղծօրէն զարմացած է, նա անկեղծօրէն հաւատում էր Բլէեանի ու Տէր֊Պետրոսեան համոզմունքին, թէ հնարաւոր է բարիդրացիութեան հասնել թուրքերի հետ, և հիմա տեսնում է որ ինչ էլ զիջում է, չի ստացւում, որ նրանք ուզում են մխրճուել Հայաստանի մէջ, ու անկեղծօրէն հարցնում է «Մի հարց ենք ուզում տանք անկեղծ Թուրքիային ու Ադրբեջանին քանի որ իրենք ասում են մէկ ազգ երկու պետութիւն, իրենք ուզում են Հայաստանը ոչնչացնե՞լ, թէ չէ իրենք ուզում են հայ ժողովրդին ցեղասպանութիւնը աւարտին հասցնե՞լ»(այս խօսքերը ասաց նոյեմբերի 23֊ին տուած առ ցանց ասուլիսում)։
Պէտք է նկատել, որ այս գծի մէջ էր որոշ չափով նաև Սերժ Սարգսեանը, որ նախաձեռնեց ֆուտբոլային դիւանագիտութիւնն ու հայ֊թուրքական արձանագրութիւնները ու ձախողեց։ Նա որպէս պետական գործիչ՝ Լևոն Տէր֊Պետրոսեանի ու Ռոբերտ Քոչարեանի արանքում էր ու հաւատում էր թե հնարաւոր է Թուրքիայի հետ գոնէ յարաբերութիւններ հաստատել։ Ինչևէ։
Այս ամբողջ աղէտը՝ 2020ի 44օրեայ պատերազմով սկսուած և մինչև հիմա շարունակուող, պարտութիւնն էր նաև Լևոն֊Տեր֊Պետրոսեան֊Բլէեան գաղափարախօսութեան, որ բոլոր ջանքերը թուրքերի հետ խաղաղ գոյակցութեան փլուեցին, և այն ռազմավարութիւն անհրաժետութիւնն է առաջ գալիս, որ Հայաստանի և Արցախի գոյատևման միակ ճանապարհը հզօր պաշտպանական համակարգ ստեղծելն ու ստիպելն է թուրքական պետութիւններին հաշուի նստել Հայաստանի գոյութեան հետ, հակառակ դէպքում Հայաստանը կը վերանայ։
Հնարաւո՞ր է դա արդեօք։ Մինչ այդ հարցին պատասխանելը մէկ ուրիշ հարց էլ տանք ՝ հնարաւո՞ր է արդեօք Արցախի անկախութիւնը։
Մի Սփիւռքահայ հեղինակաւոր անձ պատմում է, որ Հայաստանի նախարարութիւններից Եւրոպա գործուղումների են գնում երիտասարդ ուսեալ պաշտօնեաներ և եւրոպացի գործընկերներին ասում են՝ մենք հրաժարւում ենք Արցախից, հայ դատից, խզելու ենք կապերը Ռուսաստանի հետ, հանենք ռուսական ռազմաբազները ու հարևանների հետ հաշտուենք և ինտեգրուենք Եւրոպային։
Այս տեղեկութիւնը ինձ համար անակնկալ չէր։ Ինչո՞ւ։
Եթէ տեսականօրէն վերցնենք երկրագունդը ու Հայաստան, Արցախ, Ադրբեջան, Թուրքիա պետութիւնների փոխարէն պայմանական տառեր գրենք՝ X, Y, Z, W, և նկարարգրենք այն հակադրութիւններն ու գաղափարները, որոնք գործում են տարածաշրջանում ու աշխարհում, ապա հիմնուելով միջազգային իրաւունքի, ուժերի յարաբերակցութեան, աշխարհում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակների, ժողովուդների ցուցաբերած կամքի ու վճառկանութեան վրայ, կ’երազրակացնեինք որ Y֊ը, այսիքն Արցախը կարող է նուաճել իր անկախութիւնը և ճանաչուել երկրագնդի պետութիւնների կողմից, այնպէս ինչպէս Արևելեան Թիմորը, Էրիտրեան կամ Հարաւային Սուդանը, նաև Կոսովոն, Աբխազիան և Օսեթիան։ Դրա համար անհրաժեշտ է Ընեկային պետութիւն, ուր ոչ թէ մէկը հարստանայ վայելի կեանքը, իսկ միւսը սահման պահի, այլ հաւասր տնտեսական պայմաններ լինեն, ապա մեծ հաւատ սեփական ուժերի նկատմամբ, ՝ ամուր կամք, ինքնորոշման գաղափարի յաղթնակի նկատմամբ հաւատ, և անխոնջ հետևողկանութիւն այդ յաղթնակին հասնելու համար։
Բայց եթէ հանենք պայմանական տառերը և տեղը իրական երկրների ու ժողովուդրների անունները գրենք ու քննարկենք նրանց ձգտումները, ապա կ’եզարակացնենք որ հայերը այն ժողովուրդը չեն որ կարողանան աշխարհացունց փոփոխութիւններ անել, տարածաշրջանի քարտէզը փոխել, և առաքելութիւն ունենալ աշխարհին ստիպելով ճանաչել փոքր ժողովրդի անկախ լինելու իրաւունքը։
Արցախի անկախութեանը հետմուտ լինելու մէջ Հայաստանի համբերատարութիւնը նախ հերիքեց 10֊12 տարի, մինչև այն պահը երբ երկիրը ազատական փոխփութիւնների հետևանքով խրուեց տնտեսական ճգնա֊ժամերի մէջ, իշխանութեան հասած փոքր խմբակը իր մերձաւորներով ու հովանաւորեալներով հարստացաւ, և ստուար զանգուածը աղքատացաւ, նախագահ Լևոն Տէր-Պետրոսեան՝ այս ամբողջ ձախողումները բարդեց ղարաբաղեան կարգաւորման վրայ, և ընդունեց ղարաբաղեան կարգաւորման փուլային տարբերակը որով անվտանգութեան գօտին համարուող տարածքները յանձնւում էին իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում էր հետագայ քննարկումներին։ Տէր֊Պետրոսեանի խօսքերն են, որոնք մէջբերել է Ալիքմեդիան. «Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրութիւնն է, որին մենք, փաստօրէն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողութիւնը կը նշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձութիւնների»։ «Պէտք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրութիւնը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած իրադրութիւնը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցութեանն ու անվտանգութեանը»։ Տէր֊Պետրոսեանական գիծն այն է որ միջազգային հանրութեանը վերաբերմունքն առանջնային է Արցախի անկախութեան ձգտումից, և որ անհրաժեշտ է հարմարուել նրա լճացած վիճակին։ Աւելին, նա մեղադրում է հայկակական կողմին որպէս նուաճող համեմատելով Քուէյթ Իրաքի ներխուժման հետ։
Նրան տապալեցին, 1998 թուականին նախագահ դարձած Ռոբերտ Քոչարեանի պաշտօնավարման ընթացքում Հայաստանը սկսեց ոտքի կանգնել, 1998֊ին երկրում աղքատութիւնը 55 տոկոս էր, իսկ ծայրայեղ աղքատութիւնը 22տոկոս, 9տարի անց 2007ին աղքատութիւնը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատուեց, իսկ ծայրայեղ աղքատութունը իջաւ մինչև 4տոկոս, այսնիքն կրճատուեց մօտ 6 անգամ։ Լայնածաւալ շինարարութիւններ ընթացան՝ կառուցուեց աղէտի գօտու ստուար մասը, Երևանի Դաւթաշէնի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հիւսիսային պողոտան, Սովետից մնացած բազմաթիւ անաւարտ շինութիւններ և այլն։
Բանակցային գործընթացը ի վերջոյ յանգեց Մադրիդեան սկզբունքերին, որն հիմնուած էր նաև ինքնորոշման սկզբունքի վրայ, որով անվտանգութեան գօտին տալու դիմաց Արցախն ստանում էր հանրաքուէով իր ապագան որոշելու իրաւունք։ Հայկական կողմի հետևողակնութիւնը ցոյց տուեց որ միջազգային հանրութիւնը՝ այս դէպքում ի դէմս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ու նոյնիսկ Ադրբեջանը ընկրկում են յամառաութեան ու հետևողականութեան առաջ և ստանձնում այն գաղափարը, այս դէպքում ինքնորոշման գաղափարը, որի տակ ստորագրել են բազմաթիւ միջազգային փաստաթղթերում։
Սակայն համբերատարութիւնը չհերիքեց, նախ 2008֊ին նախագահ դարձած Սերժ Սարգսեանի պաշտօնավարման ժամանակ Հայաստանում կրկին տնտեսութիւնը անկում ապրեց, 2009֊ին Հայաստանը աշխարհում վերջից եկրորդն էր տնտեսական անկման ցուցանիշներով, արտագաղթը կրկին աճեց՝ 10տարում մօտ 300 մարդ հեռացաւ երկրից և 2018֊ին գունաւոր յեղափոխութեամբ իշխանութեան եկան Տէր-Պետրոսեանի գաղափարական հետևորդները ու տապալեցին 20տարիների բանակցային ձեռքբերումները ու աղէտ բերեցին երկրի գլխին։ Ինչո՞ւ չկանգնացրին Փաշինեանին, հայկական ակտիւ հասրակութիւնը հոգնե՞լ էր ղարաբաղեան խնդիրից։
Ինչևէ, Հայաստանը չկարողացաւ ունենալ անհրաժեշտ հետևողականութիւնը հասնելու համար հնարաւոր այն «անհնարինին», որի մասին խօսում է ռուս մտաւորկան Սերգէյ Կուրղինեանը։ Նա մէջբերում է Բիսմարկի խօսքը՝ քաղաքականութիւնը հնարաւորինի արուեստն է, ապա քննարկում Բիսմարկի Գերմանիան միաւորելու գաղափարը որպէս անհնարինը. Օտտօ, ասում էին նրան, ի՞նչ նոր ռեյխ, ի՞նչ ուտոպիաներ ես երևակայում, Պրուսիան չի կարող ամբողջ Գերմանիան իրեն ենթարկել։ Բիսմարկը քմծիծաղով ցոյց տուեց որ նրանք ճիշտ չէին, քանի որ գերմանական ժողովրդի մէջ ինչ որ սրբազան (սակրալ) խորքեր էին նրան յայտնի, որին միւսները տեղեակ չէին, և որ այդ աներևույթ ուժերը կը գործեն և գերմանացիներին կը միաւորեն։
Կուրղինեանը ասում է՝ պատմութեան մէջ ամէն ինչ չէ որ «հնարաւորինով» է ընթանում, մէկ էլ, անսպասելիօրէն հանդէս է գալիս «անհնարինը» , ինչպէս Բլոկն է ասում Անհնարինը հնարաւոր է դառնում։ Այդ ի՞նչ պահ է որ անհնարինը դառնում է հնարաւոր:
Կուրղինեանը մէջբերում է Դե Ունամունոյի խօսքը՝ որ կայ ներքին և արտաքին պատմութիւն, մենք ի՞նչ գիտենք թէ ինչպէս է գնում այդ ներքին պատմութիւնը և ինչի կը յանգեցնի այն. Քաղաքական գործիչն տաղադնաւոր է եթէ տեսնում է ժողովրդի ներսում թաքնուած հնարաւորութիւնները և այն ինչ անհնարին է համարւում, հնարաւոր է դարձնում։
Կուրղինեանը որպէս անհնարինը հնարաւոր դարձնելու օրինակ է բերում հրեաներին՝ հազրամեակներ շարունակ հաւաքւում ու ասում էին յաջորդ տարի Երուսաղէմում, և մէկ էլ մի տարի հաւաքուեցին Երուսաղէմում՝ ստեղծելով իրենց պետութիւնը, արեցին այդ անհնարին հնարաւորը։
ֆանտաստիկ է՝ ցեղասպանութեան ենթարկուած, հազարամեակներ առանց պետութեան, մէկ էլ ստեղծում են պետութիւն բոլոր կողմերից թշնամացած միջավայրում։ Նա «անհնարինի» և «հնարաւորինի» երկընտրանքը փոխարինում է «կեանքի» և «մահուան» երկընտրանքով, «մահը» ժամակակակից սպառողական հասրակութիւնն է, որի միակ նպատակը արտադրել ու սպառելն է, իսկ «կեանքը» վերանձնային առաքելութիւն իրականացնելն է։ Ապա քննադատում է Իսրայէլի սպառողկան աշխարհին տրուելը, մահուան ճանապահրով գնալը, և որ հրաժարուել է կիբուցիների կոմունաների համայնավարական մոդելից։
Կուրղինեանը, ապա, «անհնարինի ու հնարաւորի» խնդիրը ներկայացնում է հայերի օրինակով, որ Հայաստանը թշնամական միջավայրում միայն կարող է ապրել անելով «անհնարինը», թռչելով ներկայ մանր, քաղքենի երկրի իրավիճակից գնալ մեծ սխրանքի։ Սակայն Հայաստանը գնում է մահուան ճանապարհով, որն արտայայտւում է նաև նրա ձգտումով՝ մաս դառնալ այդ սպառողկան աշխարհի, որն անցնում է երկիրը Թուրքիայի տակ փռելու ճանապարհով։
Կուրղինեանը ասում է.
«Հայաստանը գտնւում է թուրք-ադրբեջանական և բրիտանական կոնսորցիումի իշխանութեան ներքոյ։ Հետևաբար` հայերը` ի դէմս Փաշինեանի ընտրել են մահը. Հայաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են ապրել Օսմանեան Թուրքիայում, ինչ է թէ իրենց օրուայ հացը լինի. Այս խելագարութեան համար Հայաստանը թանկ է վճարում. կորցրեց Արցախը և հազարաւոր հայերանասէր տղաների կեանքը, ու հիմա գնում է դէպի մահը։ Մահուան ճանապարհից` հայերին և Հայաստանը այլևս դժուար է փրկել։…
«Շատ ժողովուրդներ հասկացել են որ գտնւում են վերացման եզրին, և չեն ուզել փրկուել։ Քիչ՞ երկներ են մահը ընտրել»։
Այսուհանդերձ, Կուրղինեանը յոյսի մի փոքր շող է թողնում, այն, որ յունիսի 20֊ի ընտրութիւններում պաշտօնական տուեալներով 20 տոկոս ընտրել է Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշիքնին։
Վահան Իշխանեան