«Տպաւորութիւնն այնպիսին է, որ այս իշխանութեանը մարտունակ բանակ պետք չէ». Ռոպերթ Քոչարեան

«Մեր սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրոյն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգութիւնը»,- այսօր, փետրուարի 17-ին հրաւիրուած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոպերթ Քոչարեանը անդրադարձ կատարելով երկրի անվտանգային խնդիրներին։

Նրա խօսքով, պատերազմից յետոյ գրեթէ ոչինչ չի արուել բանակի մարտունակութիւնն ու սպառազինութիւնը վերականգնելու ուղղութեամբ։

«Անցած տարուայ նոյեմբերին Սիսիանի դէպքերը դրա վառ ապացոյցն են, իսկ վերջին 400-500 տոլարանոց լրտեսների մասին հաղորդագրութիւնը խօսում է զինուած ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նկատեց, որ Զինեալ Ուժերին պիւտճէով հատկացուած միջոցները յոյս չեն ներշնչում, որ այս տեմպերով կարելի ինչ-որ բան փոխել։

«Կառավարութիւնը խնդրին բաւարար ուշադրութիւն չի դարձնում, տպաւորութիւնն այնպիսին է, որ այս իշխանութեանը մարտունակ բանակ պէտք չէ։ Նոյնիսկ երբ դատախազների թոշակներն են աւելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը շատ աւելի կարևոր է Հայաստանի համար»,-ասաց նա։

Մանրամասնութիւնները տեսանիւթում՝

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.