ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը․ Զօրավիգ կանգնենք Լիբանանին և լիբանանահայութեանը

Սիրելի հայրենակիցներ,

Օրեր առաջ Պէյրութում տեղի ունեցած պայթիւնը Լիբանանին և լիբանանահայութեանը պատճառել է մարդկային, բարոյական ու նիւթական հսկայական վնասներ:

Մինչ այս աղէտն էլ Լիբանանը գտնւում էր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Աղէտն աւելի խորացրեց այն:

Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայութեան կողքին և մեր նիւթական ու բարոյական օժանդակութեամբ օգնենք մեր քոյրերին և եղբայրներին՝ յաղթահարելու այս ճգնաժամը:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում զոհուածների ընտանիքներին, զօրակցում լիբանանահայութեանը և կարևորում է օժանդակութեան ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրաւուածութեամբ:

Կոչ ենք անում Ձեր նիւթական օժանդակութիւնը փոխանցել Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմից բացուած Լիբանանի հայութեան օժանդակութեան յատուկ հաշուին՝

ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:

կամ մասնակցել «Համահայկական հիմադրամի» կողմից կազմակերպուած հանգանակութեանը՝ հիմնդրամի կայքէջի միջոցով:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակութեան այլ ծրագրեր, որոնց մասին լրացուցիչ կը տեղեկացնենք հանրութեանը:

ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.