Գանատայում կայանալիք համապետական խորհրդարանական ընտրութիւններից առաջ Հայ դատի Գանատայի յանձնախումբը հրապարակել է իր քաղաքական առաջնահերթութիւնները

Հայ դատի Գանատայի յանձնախումբը (ANCC) oգոստոսի 27-ին՝ սոյն թուականի սեպտեմբերի 20-ին նշանակուած դաշնային ընտրութիւններին ընդառաջ, հրապարակել է իր քաղաքական առաջնահերթութիւնների տարեկան փաստաթուղթը: Այս առիթով Հայ դատի Գանատայի յանձնախմբի համանախագահ Հրակ Տարաքճեանը ընդգծել է․ «Սա վճռորոշ ընտրութիւն է բոլոր գանատացիների համար, ներառեալ՝ գանատահայ համայնքի, որը վերջին երկու տարիների ընթացքում անցել է ծայրահեղ բուռն իրադարձութիւնների միջով, հետևաբար, մենք ցանկանում ենք ապահովել, որպէսզի մեր ձայնը լսելի լինի, և պատշաճ գործողութիւններ ձեռնարկուեն մեր համայնքին վերաբերող հարցերի շուրջ»։

Քաղաքական առաջնահերթութիւնների փաստաթուղթը ռազմավարական դիրքորոշում ունի՝ լուծել Արցախի Հանրապետութիւնում առկայ խնդիրները՝ շեշտը յատուկ դնելով անցեալ տարուայ ընթացքում ադրբեջանաթուրքական ագրեսիայի սարսափելի հետևանքների վերացման վրայ:

Հայ դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններն ընդգրկում են լայն շրջանակ՝ սկսած Արցախի Հանրապետութեան ճանաչումից մինչև Երևանում Գանատայի դեսպանատան բացում, Ադրբեջանի կողմից ապօրինի պահուող ռազմագերիների անվտանգ վերադարձից մինչև Հայաստանի և Արցախի անվտանգութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը:

Հայ դատի Գանատայի յանձնախմբի համանախագահ Շահէն Միրաքեանն էլ իր հերթին արձանագրում է․ «Ինչպէս տասնամեակներ շարունակ պարտաւորուել էինք ապահովել Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, այնպես էլ այսօր հաւատարիմ ենք հետամուտ լինելու Արցախի ճանաչմանը և Գանատայի ու Հայաստանի միջև ռազմավարական յարաբերութիւններն հաստատմանը»։

Քաղաքական առաջնահերթութիւնների փաստաթուղթը ծառայելու է որպես Գանատայի 44 -րդ համապետական ընտրութիւններին մասնակցող թեկնածուներին իրազեկելու միջոց և գալիք քաղաքականութեան պլանաւորման ուղեցոյց։

Փաստաթղթի անգլերէն տարբերակին հնարաւոր է ծանօթանալ հետևեալ յղումով

 ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.