Փաշինեանը իրաւազօր չէ Հայաստանի կառավարութեան անունից ստորագրել որևէ փաստաթուղթ. «Հայաստան» Դաշինք
1642
0
Հայրենակիցներ,
Սեփական իշխանութիւնն ամէն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինեանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետութեան ու հայրենիքի հաշուին կատարել ցանկացած ազգադաւ գործողութիւն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակւում է:
Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:
Երկրի վարչապետի պաշտօնից հրաժարուած, լիազօրութիւնները կորցրած Նիկոլ Փաշինեանը իրաւազօր չէ Հայաստանի կառավարութեան անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:
Բացի այդ, միջազգային իրաւունքով արգելուած որևէ գործողութիւնով, այդ թւում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերուած ցանկացած համաձայնութիւնն առ ոչինչ է:
Ելնելով վերը նշուածից՝
- Կառավարութիւնը պարտաւոր է դադարեցնել Նիկոլ Փաշինեանի լիազօրութիւնների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինեանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։
2. Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կարող են ապահովել միայն առաջիկայ արտահերթ ընտրութիւններով ձևաւորուող նոր իշխանութիւնները:
3. Կառավարութեան պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականութեան և ինքնիշխանութեան վերականգնումը հնարաւոր բոլոր միջոցներով։
«Հայաստան» Դաշինք