Ատրպէյճանի տեղեկատուական գրոհն Արցախի եւ Հայաստանի դէմ․ ի՞նչ կարող ենք հակադրել
September 08, 2023Ատրպէյճանի քաղաքականութիւնը հասկանալու տեսանկիւնից կարեւոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մէջ դիտարկել Պաքուի ագրեսիւ գործողութիւնները եւ տեղեկատուական գրոհները, որոնք կարեւոր դերակատարութիւն ունեն թէ՛ որպէս ռազմական ագրեսիայի նախապատրաստական փուլ, թէ՛ ագրեսիային ուղեկցող գործիքակազմի մաս։ 2020 թ․ Նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանի եւ Արցախի դէմ ատրպէյճանական ագրեսիայի ակտերի ընթացքում բազմիցս ականատես ենք եղել տեղեկատուական գրոհների ակտիւացման եւ համեմատաբար աւելի պասիւ փուլերի։ Ըստ որում, ատրպէյճանական քարոզչութեան կարեւոր առանձնայատկութիւններից մէկն այն ...