Ապագայ սպաները
August 17, 2023Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ակադեմիան կուրսանտների նոր հերթափոխ է ընդունել։ Չորս տարի ապագայ սպաները կ’ուսանեն անհրաժեշտ տարաբնոյթ առարկաներ, կը հմտանան զինուորական գործում։ Մինչ ուսման հիմնական փուլը, կուրսանտները «Երիտասարդ մարտիկի» դասընթացն են անցընում, ինչպէս նորակոչիկ ժամկէտային զինծառայողները, սակայն աւելի բարդ ու յագեցած օրակարգով։ Պարապմունքները դաշտային պայմաններում են՝ զօրամասերից մէկի տարածքում բացազատուած վրանային աւանում տեսական մասն է անցկացւում, լեռնային յատուկ պայմաններում եւ զօրավարժարանում էլ գործնական վարժանքներն են։ ...