1915-ի նախօրեակին Արեւմտահայաստանի մէջ կը գործէին 2538 եկեղեցի, 451 վանք եւ 2000 դպրոց
1912-1913 Օսմանեան կայսրութեան ներքին գործերու նախարարութեան յանձնարարութեամբ Կ. Պոլսոյ Հայոց պատրիարքարանը կազմած և կառավարութեան ներկայացուցած է կայսրութեան տարածքին գտնուող հայկական վանքերու և եկեղեցիներու լիակատար ցուցակը:
1992-ին դոկտոր Ռայմոն Գէորգեանը հրապարակած է աւելի ամբողջական ցուցակ, ուր կը նշուին, չհաշուած Կ. Պոլիսը՝
2538 եկեղեցի
451 վանք
2000 կրթօճախ
Ցուցակին մէջ չէ ներառուած Հայ կաթոլիկ և Հայ բողոքական եկեղեցիներուն պատկանող գոյքը:
(Տե՛ս Ա. Սաֆրաստեան, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի արդարադատութեան և դաւանանքների մինիստրութեանը ներկայացուած եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները (1912-1913), «Էջմիածին», Ա (հունվար), 1965, էջ 42;
Raymond H. Kévorkian et Paul B. Baboudjian, Les Arméniens dans l’Empire ottoman à la veille du Génocide, Paris: Arhis, 1992, pp. 57-60):