Աշխարհի վրայ 10 միլիոն 297 հազար 770 հայ կ’ապրի

 

Համաձայն Time to Analyze հայկական անկախ վերլուծական կեդրոնին կատարած ուսումնասիրութիւններուն արդիւնքներուն, աշխարհի վրայ հայերու թիւը 10 միլիոնէն աւելի է:

Հաշուարկները կատարուած են աշխարհի տարբեր երկիրներու մէջ գործող հայկական կառոյցներու, ինչպէս նաեւ գաղթականական ծառայութիւններուն տրամադրած տուեալներու հիման վրայ:

Ըստ այդմ՝ պարզուած է, որ ընդհանուր առմամբ աշխարհի վրայ կ’ապրի 10.297.770  հայ, որոնցմէ 8.140.500-ը կ’ապրի Հայաստանի ու Արցախի սահմաններէն դուրս:

Ամենամեծ հայկական համայնքները կը գտնուին ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսա, Իրան, Սուրիա, Լիբանան եւ Արժանթին:

Մասնաւորապէս՝ հայկական բնակչութիւն ունեցող երկիրներու ցուցակը այսպէս է (թիւերը՝ հազար մարդ).

Աբխազիա–48.000

Ալպանիա– 470

ԱՄՆ–1.540.000

Արաբական Միացեալ Էմիրութիւններ– 3.000

Արժանթին – 128.000

Աւստրիա– 3.000

Աւստրալիա–85.000

Պելառուսիա–35.000

Պելկիա–11.000

Պոլիւիա– 50

Պրազիլ– 47.000

Պուլկարիա –8.000

Գերմանիա–47.000

Դանիա– 2.500

Եգիպտոս–4.500

Թուրքմենիա-30.000

Թուրքիա–70.000

Իսրայէլ– 6.000

Իրաք–10.000

Իրան–240.000

Սպանիա–8.000

Իտալիա–4.000

Լատվիա–3.000

Լեհաստան–45.000

Լիբանան–130.000

Լիտվա– 2.100

Գանատա–57.000

Կատար–1.800

Կիպրոս – 4.000

Կոլումբիա–500

Հունկարիա–35.000

Հնդկաստան–600

Յունաստան-25.000

Ղազախստան– 25.000

Մալթա–350

Մեքսիկա–500

Մեծն Բրիտանիա- 11.000

Նորվեկիա – 2.500

Նիտռլանտներ-7.000

Շուեյցարիա–7.000

Շուէտ-9.000

Չինաստան–200

Չեխիա–15.000

Չիլի–700

Ռուսաստան-1.980.000

Ռումինիա -2.000

Սուրիա– 120.000 (մինչեւ Սուրիոյ քաղաքացիական պատերազմը)

Վենզուելա-3.000

Վրաստան–249.000 (որից Ջավախում`  110.000)

Տաճկաստան–6.000

Ուզբէքիստան–70.000

Ուքրանիա – 100.000

Ուրուկուէյ–20.000

Քուէյթ–12.000

Ֆրանսա–700.000

Աշխարհի ամենահայաշատ քաղաքները, ըստ նոյն հետազօտութիւններուն, հետեւեալներն են.

Լոս Անճելոս   (ԱՄՆ, Գալիֆորնիա) – 980.000

Մոսկուա (Ռուսաստանի Դաշնութիւն) – 400.000

Կրասնոտարի եւ Ստաւրոպոլի երկրամասեր (Ռուսաստանի Դաշնութիւն) – 900.000

Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնութիւն) – 200.000

Պէյրութ (Լիբանան) – 100.000

Փարիզ (Ֆրանսա) – 95.000

Մարսէլ (Ֆրանսա) – 94.000

Կլէնտէլ –  (ԱՄՆ,Գալիֆորնիա) – 85.000

Պուէնոս Այրէս (Արժանթին) – 81.000

Պոսթըն (ԱՄՆ, Մասաչուսէթս) – 75.000

Թեհրան (Իրան) – 70.000

Լիոն (Ֆրանսա) – 68.000

Հալէպ (Սուրիա) – 50.000 (մինչեւ քաղաքացիական պատերազմը)

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.