Երեւանում գումարուեց ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովը

 

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ Մամլոյ դիւան, 2012թ. նոյեմբերի 29) – Նոյեմբերի 24-25-ին, Երեւանում գումարուեց ՀՅԴ կազմակերպական կառոյցներու միջմարմնական խորհրդաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կազմակերպութեան բոլոր Կենտրոնական կոմիտէներից, Հայաստանի Գերագոյն մարմնից եւ այլ շրջաններից:

Ժողովի ընթացքում ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը՝ տարբեր բնագաւառներում:

Օրակարգի գլխաւոր հարցերից էր Սիրիահայութեան դիմագրաւած անվտանգութեան խնդիրների եւ մարդասիրական կարիքների համար քաղաքական-յարաբերական եւ ֆինանսական աջակցութեան աշխատանքների ընթացքը։ Ժողովը շեշտեց, որ պէտք է պատրաստ լինել Հայրենիքում եւ Սփիւռքում բոլոր ուղղութիւններով աշխատանքները շարունակելու եւ նրանց թափը պահելու, հաշուի առնելով, որ սիրիական տագնապը կարող է արագ լուծման հեռանկար չ՚ունենայ։ Ժողովը նաեւ շեշտեց, որ բազմակողմանի աջակցութիւնը հիմնականում ուղղուած պիտի լինի Սիրիայում հայ համայնքի կարիքներին, ինչպէս նաեւ՝ Հայաստան տեղափոխուածներին։

ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի օրակարգի մնացեալ հարցերը վերաբերւում էին Հայաստանում սոցիալական եւ տնտեսական մի շարք խնդիրների լուծման ուղղութեամբ կուսակցութեան ծրագրերին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, Արցախի վերաբնակեցմանը վերաբերող նախաձեռնութիւններին, ինչպէս նաեւ՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքներին։

ՀՅԴ 31րդ Ըդնհանուր ժողովից յետոյ, սա ՀՅԴ երկրորդ միջմարմնական խորհրդաժողովն էր. առաջինը գումարուել է 2011թ. Դեկտեմբերին, Բէյրութում։

ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի նախորդող եւ յաջորդող օրերին, ՀՅԴ Բիւրոն գումարեց լիագումար նիստ, որտեղ քննարկուեցին միջմարմնական ժողովում արծարծուած հարցերը եւ Բիւրոյի օրակարգի այլ հարցեր։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.