Վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մօտեցողներին
ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը ֆեյսպուքեան իր էջում գրել է.
«Ցաւում և յիշում ենք…
4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,
կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանեան
Ծնուած 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից, Նորքի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 05. 04. 2016թ. ժամը 17:00
յուղարկավորութիւնը’ 06. 04. 2016թ. ժամը 14:00
հասցէն՝ Երևան, Պռոշեան փողոց’ Ս. Յովհաննէս եկեղեցի:
Կապիտան Ուրֆանեանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնուել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին ետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մէկ հրասայլ և մօտ մէկ տասնեակ թշնամու զինուոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մօտեցողներին: Փառք մեր հերոսներին»: