December 19, 2025
ՖԻՖԱ-ի Դասաւորում. Հայաստան 7 Դիրքի Ոստում Մը Պիտի Արձանագրէ
- (0)

3 սեպտեմբերին ՖԻՖԱ-ն պիտի հրապարակէ աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը:
TotalFootball.am-ի փոխանցած տեղեկութիւններուն համաձայն, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 7 դիրքի ոստում մը արձանագրելով պիտի գրաւէ ընդհանուր դասաւորման 81-րդ դիրքը:
Հրապարակուելիք նոր դասաւորումը պիտի պարզէ հետեւեալ պատկերը (փակագիծերուն մէջ` անոնց գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Արժանթին | 1442 |
| 2.- (2) Պելճիքա | 1269 |
| 3.- (3) Գերմանիա | 1248 |
| 4.- (4) Քոլոմպիա | 1224 |
| 5.- (5) Պրազիլ | 1209 |
| 6.- (6) Փորթուգալ | 1186 |
| 7.- (7) Ռումանիա | 1176 |
| 8.- (10) Չիլի | 1149 |
| 9.- (9) Ուէյլզ | 1146 |
| 10.- (8) Անգլիա | 1143 |
| 81.- (88) ՀԱՅԱՍՏԱՆ | 394 |
| 82.- (85) Իրաք | 389 |
| 83.- (79) Չինաստան | 386 |